«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՄԱՌ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՄԻԱՎՈՐԻ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
Արխիվ 12-16«ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՄԱՌ» ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿՄԻԱՎՈՐԻ ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո հունիսի 30-ին մեկնարկեց «Երաժշտական ամառ» մանկապատանեկան ծրագիրը , որը կազմակերպել է ՀՀ Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միությունը: Ծրագիրը կրում է «Երեխաները երեխաների համար » խորագիրը եւ նպատակ ունի բոլոր երեխաներին`անկախ իրենց սոցիալական վիճակից տալ հնարավորություն միմյանց հետ շփվել երաժշտության միջոցով: ՀՀ Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միության պատասխանատու քարտուղար Սվետալաննա Ալեքսանյանի խոսքով`փառատոնը միտված է երեխաների կյանքը լցել ուրախությամբ եւ հույսերով , փառատոնի երեք փուլերի ընթացքում կարվի հնարավորը, որպեսզի այն երեխաները, ովքեր ունեն առողջական խնդիրներ իրենց զգան հասարակության լիիրավ անդամ:
Մանկապատանեկան ծրագրի մեկնրակին երեխաներ ոչ միայն ունկնդրեցին Հ.Դանիելյանի եւ Ք.Քուշնարյանի արվեստի դպրոցների սաների կատարումները, այլեւ հնարավորություն ունեցան տեսնելու Կոմպոզիտորների Միության ճեմասրահում «Դեկարտ» մանկապատանեկան մշակութային կենտրոնի և Քուշնարյանի արվեստի դպրոցի պատանի արվեստագետների աշխատանքները:
Փառատոնի երկրորդ փուլը տեղի կունենա հուլիսի 12-ին , որի ժամանակ բոլոր մանուկները կհյուրընկալվեն Կամերային երաժշտական թատրոնում`հեքիաթի հերոսների հետ հանդիպելու եւ ուրախ ժամանց անցկացնելու համար: Այնուհետեւ Սիրահարների այգում կմասնակցեն խամաճիկների թատրոնին: Իսկ ծրագրի ավարտին մանուկները կմեկնեն Դիլիջան`Է. Միրզոյանի անվան ստեղծագործական տուն, որտեղ էլ կամփոփվի ծրագիրը: Փառատոնի երեք փուլերի ընթացքում երեխաների կողքին կլինեն կոմպոզիտորներ, նկարիչներ եւ անվանի արվեստագետներ:
Նշենք, որ այս նախագիծը Կոմպոզիտորների Միության նախաձեռնած նախագծերից մեկն է, որին կհետեւեն բազմաթիվ այլ ծրագրեր:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

