ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՓՈՒՉԻԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՓՈՒՉԻԿՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ

Եվ այսպես, տեղի ունեցավ ՙԺառանգության՚ այդքան սպասված համագումարը` Ամերիկայից վերադարձած Րաֆֆի Հովհաննիսյանով եւ Զարուհի Փոստանջյանով հանդերձ: Ու, թեեւ, համագումարի ուղիղ համացանցային հեռարձակում կար, սակայն լրատվական կայքերը չնչին ուշադրություն հատկացրին ԱԺ-ում խմբակցություն ունեցող այդ կուսակցության համագումարին: Պատճառը բավականին պարզ էր` պատկերն էր խղճուկ:

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՓՉՈՒՄ
ՙԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ՚ ՓՈՒՉԻԿԸ


Համագումարի առանձնահատկությունն այն էր, որ առաջ քաշվեց ՙՀայաստանն առանց Սերժ Սարգսյանի՚ կարգախոսը: Եվ դա առաջ քաշվեց ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանի մակարդակով, այնպես էլ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն արձանագրեց, որ ՙքառյակի՚ 12 կետերում իշխանափոխության պահանջ չկա:
Իսկ ԱՄՆ-ում թարմացած Զարուհի Փոստանջյանն էլ հայտարարեց, թե աշնանը ՙպայթյուններ՚ են սպասվում: Այնուամենայնիվ, ուշագրավը հենց այն է, որ ինչքան ավելի թույլիկ են պահանջողները, այնքան ավելի ամպագոռգոռ է պահանջը: Զորօրինակ, նույն ՙքառյակի՚ շրջանակներում միակ ռեալ ուժ ունեցող կուսակցությունը` ԲՀԿ-ն, թերեւս իր պահանջներով ամենաչափավորն է, թեեւ այդտեղ կա ՙնարնջագույն՚ օսկանյանական թեւը: Բայց կա նաեւ ԲՀԿ-ի դասական ՙմիջուկը՚, որն ամենեւին էլ ցանկություն չունի լինել ընդդիմադիր, եթե իհարկե, չգտնվի ստույգ երաշխավորող, որ որպես ընդդիմություն իրենք հաղթող են լինելու:
Սակայն դաշտում հրապարակավ մի պահ երեւալուց հետո Ռոբերտ Քոչարյանը ետ քաշվեց ու իր գրասենյակի միջոցով արձանագրեց, որ իր եւ ՙքառյակի՚ միջեւ համագործակցություն չկա: Ճիշտ է, որեւէ լուրջ մարդ համագործակցության բացակայությանը չի հավատում, եւ գրեթե բոլորը վստահ են, որ ստվերային համագործակցություն միշտ էլ եղել է, սակայն մի բան է` տակից խաղալ, այլ բան է` հանդես գալ հրապարակավ: Բոլոր դեպքերում, այսօրվա դությամբ, Ռոբերտ Քոչարյանի` որպես ընդդիմադիր առաջնորդի հանդես գալը դեռեւս չափազանց խոցելի է: Ճիշտ է, կա փորձառությունը, որ 2007-ին ԼՏՊ-ն վերադառնալով հրապարակային քաղաքական դաշտ` կարողացավ կարճ ժամանակում շահել 350 հազարանոց ընտրազանգված, սակայն նախ` դա տեղի էր ունեցել գրեթե 10 տարվա լռությունից հետո, երբ հանրության կողմից շատ բան մոռացվել էր, եւ երկրորդը` եթե ժողովրդի մոռացկոտությունը հնարավոր է շահագործել մեկ անգամ, ապա ամենեւին էլ փաստ չէ, որ դա հնարավոր է երկրորդ անգամ:
Բացի ՙԺառանգությունից՚, կա ՙավազակապետության դեմ՚ արմատական պայքար մղող մեկ այլ ուժ` ՀԱԿ-ը` ԼՏՊ-ի գլխավորությամբ: Սակայն այդ կուսակցությունը քչից-շատից իրեն վստահ կարող է զգալ միայն ՙքառյակի՚ կազմում, քանզի առանձին վերցրած` այն ունի ընդամենը կիսատ-պռատ փոքրիկ խմբակցություն, ուր կարծիքի միասնականությունն իսպառ բացակայում է: Խոշոր հաշվով, խորհրդարանական այդպիսի թիմ ունենալը նույնպես ԼՏՊ-ի ՙնվաճումն է՚. երբ ձեւավորվում էր ՀԱԿ նախընտրական ցուցակը, ի վերջո բոլոր տարաձայնությունները լուծելը միանձնյա վերապահվեց ՀԱԿ առաջնորդին, վերջինս էլ ձեւավորեց ցուցակ, ուր գործնականում բոլորն ատում են բոլորին: Միգուցե, առաջին հայացքից դա հարմար է, որպեսզի նա յուրաքանչյուրի վրա ինչ-որ ազդեցություն ունենա, սակայն, խոշոր հաշվով, դա նշանակում է թիմ կազմելու անկարողություն: Եթե մի կողմ թողնենք ԼՏՊ-ի անհատական հոռի հատկությունները, նրա վառ արտահայտված հակազգային բնույթը, ապա տեսնում ենք, որ այդ մարդն անգամ սրիկաների կուռ թիմ չի կարողանում ստեղծել: Ու դեռ մի բան էլ ՙիշխանափոխությունն է՚ հռչակում` որպես գերնպատակ: Դե, իսկ դաշնակներից սպասել արմատական ինչ-որ պահանջ, դժվար է, նրանք հավերժ ՙդեմ ըլլալով կողմ են՚ կամ հակառակը: Այսինքն, ՙքառյակի՚ ապագան հիմնականում կախված է ԲՀԿ-ից:

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Թե ինչու է ՙքառյակը՚ իր` 12 պահանջներին վերաբերող ամփոփիչ հանրահավաքի ամսաթիվն ընտրել այդպիսի չարագուշակ տարբերակով, դժվար է միանշանակ ասել: Պարզապես պետք է հիշեցնել, որ նույն ԱՄՆ-ում 13 տարի առաջ իրականացրած հայտնի հրեշավոր ահաբեկչության թիկունքում ՙԱլ Քաիդայի՚ կամ իսլամական այլ խմբավորումների կազմակերպիչ դերը տեսնելը կարող են հավատալ միայն ամերիկյան հեռուստատեսության ուղեղալվացման հեքիաթներին հավատացող միամիտները, բայց ոչ որեւէ քչից-շատից լուրջ գործիչ կամ վերլուծաբան: Իրական կազմակերպիչների մասին գիտեն ամբողջ աշխարհի քաղաքական վերնախավերը, ու, թերեւս կարելի է ենթադրել, որ այդ ամսաթիվը առաջ բրթողը նույնպես հենց ԼՏՊ-ն է, ում ներգրավվածությունը մասոնական կառույցներում հանրահայտ է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու վերջինիս թիկունքում մշտապես ուրվագծվող Ռոբերտ Քոչարյանին, ապա իրենց համար, թերեւս, միեւնույն էր, թե  կաբբալիստական ինչ միստիկական իմաստներ է ներդնում ամսաթվի մեջ ատելությունից շեղված ծերուկը, ով անգամ հոգեհացի սեղաններն է վերածում քաղաքական ելույթների ամբիոնի:
Ու քանի որ ՙքառյակի՚ միակ ռեալ ուժը ԲՀԿ-ն է, ապա այդտեղի հիմնական զանգվածի պարագայում կարեւորը հետեւյալն է. իրենց համար ավելի ռեալ ուժ է հենց այսօր այցի եկող եւ, բնականաբար, խոցելի տեղեր հայտնաբերող հարկային տեսո±ւչը, թե տեսական ստվերային խոսակցությունները, որ իբր ՀՀ նախագահի իմպիչմենտը հնարավոր է: Ու, թեեւ, ԱԺ արտահերթ նստաշրջանին ամբողջ ՙքառյակով՚ զբաղված էին խորհրդարանական աշխատանքը ՙմանր կեղտոտություններով՚ փչացնելով, որպեսզի ինչ-որ պահերի կարողանան խաղարկել քվորումի բացակայությունը, սակայն երկարատեւ կտրվածքով դժվար թե դա հնարավոր լինի: Նախ` նույն ԲՀԿ-ական պատգամավորների պատկերացումները` ՙնաղդի՚ ու ՙնիսյայի՚ մասին խիստ անհատականացված են, եւ երկրորդ` այդ կուսակցությունը արդեն ձեւավորված բնավորություն ունի, որ հստակ պատասխան չի տալիս ՙկամ-կամ՚ հարցադրմանը:
Անշուշտ, թեեւ ՙքառյակի՚ գործողությունները, ընդհանուր առմամբ, տեղավորվում են ԼՏՊ-ի գծած ՙճանապարհային քարտեզի՚ շրջանակում, սակայն շատ կարեւոր է այդտեղ, թե նույն սեպտեմբերի 11-ին ինչ զանգված կապահովի ԲՀԿ-ն: Մյուսների կողմից մարդաքանակ ապահովելու մասին խոսելը, պարզապես ծիծաղելի է: ԼՏՊ-ի հույսն այն է, որ եթե զանգվածը լինի բավականաչափ մեծ, ինքը կկարողանա օգտվել իր` փողոցային հռետորի հսկայական փորձից եւ զանգվածի կառավարման լծակները քաշել իր կողմը` ապահովելով մայդանային գործընթացներ: Սակայն նույն ԲՀԿ-ի դեպքում էլ, նախ չկա ցանկություն` գործընթացի նկատմամբ հսկողությունը ձեռքից բաց թողնելու եւ քաղաքականապես ոչ թե սնանկ, այլ աղբանոցային վիճակում հայտնված թիմին զիջելու, եւ երկրորդ` նույն ԲՀԿ-ում դժվար թե պատրաստ լինեն այդ դեպքում անխուսափելի դարձող ռեպրեսիվ մեխանիզմների կոշտ կիրառմանը: Իսկ զանգվածային առնետավազքի վրա հույս դնելը, թեեւ ԼՏՊ-ն դրա մասին միշտ էլ բացեիբաց է խոսում, բավականին խախուտ բան է:
Ինչեւէ, ամռան ընթացքում թերեւս գործ ունենանք հիմնականում քարոզչական դաշտը լցրած բլեֆների հետ: Այդ բլեֆները տարատեսակ են` ե°ւ Եվրասիական միության նախագծի ու Ռուսաստանի տապալման, ե°ւ Հայաստանի` միություն մուտք գործելու անխուսափելի խոչընդոտների, ե°ւ իբր Արցախը հանձնելու վերաբերյալ պատումները: Ի դեպ, ՙԱրցախը ծախելու՚ մասին քարոզչական առասպելաբանությունը շատ բազմազան է, եւ առաջարկում է տարատեսակ դավադրության տեսություններ: Բայց այդ ամենին հակադրենք մի հասարակ փաստ:
Օրերս համացանցում բավականին մեծ աժիոտաժ եղավ, երբ շրջանառության մեջ դրվեցին Շուշիում Ռուբեն Հայրապետյանի կողմից կառուցված ճոխ դղյակի լուսանկարները, որին մոտեցող ճանապարհը դեռ կառուցվում է: Գոյություն ունի մի հասարակ ճշմարտություն` որեւէ օլիգարխ (իսկ Հայրապետյանի օլիգարխ լինելը, կարծես թե, ոչ ոք չի վիճարկում) իր հոտառության զորությամբ երբեւէ դղյակ չի կառուցի մի տեղում, եթե չկա 100 տոկոսանոց վստահություն` այդ տեղի ապագայի վերաբերյալ: Դե, եթե մեր օլիգարխներն Արցախում դղյակաշինությամբ են զբաղված, ուրեմն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին բոլոր խոսակցությունները ռեալությունից անչափ հեռու են: Մեր օգտապաշտ եւ որեւէ նուրբ զգացմունքներից զուրկ մեծահարուստներին հո լավ ենք ճանաչում...

ՀՈՎՀԱՆՆԵՍ  ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում