ՊՈՒՏԻՆՆ ԱՅՍՕՐ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՀ-Ի ԵՏՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒՆ
Արխիվ 12-16ՊՈՒՏԻՆՆ ԱՅՍՕՐ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀՀ-Ի ԵՏՄ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում Ռուսաստանում արտակարգ և լիազոր դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում մեկ ակնարկով անդրադարձել է նաև Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը: ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ կդառնա ամենամոտ ապագայում։ Հիշեցնենք, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի՝ ԵՏՄ-ի անդամակցության ժամկետ էին նշում հուլիսի 3-ը:

