ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ «ԿԱՐՄԻՐԻ 60 ԵՐԱՆԳՆԵՐԸ»
Արխիվ 12-16ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵՑԻՆ «ԿԱՐՄԻՐԻ 60 ԵՐԱՆԳՆԵՐԸ»
Հունիսի 5-27-ը Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվեցին Սանկտ-Պետերբուրգի Նկարիչների միության անդամ, «Սանկտ-Պետերբուրգի նկարիչ» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Աշոտ Խաչատրյանի գեղանկարչական մոտավորապես 47 աշխատանքերը: Հայ նկարչի աշխատանքերը Հայրենիքում առաջին անգամ էին ցուցադրվում, առիթը Աշոտ Խաչատրյանի հոբելյարն էր: 60-ամյակը Հայաստանում նշելուց զատ, գեղանկարիչը որոշեց նաեւ հայ արվեստասեր հանրությանը ներկայացնել այն ստեղծագործությունները`«Կարմիրի 60 երանգները» խորագրով ցուցահանդեսում, որոնք տարիներ շարունակ ստեղծվել են Սանկտ-Պետերբուրգում գտնվող արվեստագետի արվեստանոցում, որը ինչպես նա է բնորոշում մի փոքրիկ Հայաստան է: Ա.Խաչատրյանի համար հայաստանյան առաջին ցուցադրությունը կարեւոր էր, որին նա երկար էր պատրաստվել.«Սա ինձ համար մեծ պատիվ էր`մանավանդ Ազգային պատկերասրահում իմ նկարների ցուցադրությունը, որը ներառում է 1970-ական թվականներից մինչեւ 2013 թթ.աշխատանքերը:Շատ երկրներում եմ ունեցել եւ անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ,միշտ հանգիստ եմ վերեբերվել, թե մարդիկ ինչպես կնդունեն իմ աշխատանքերը:Հայաստանում այլ էր`մի փոքր վախենում էի, թե ինչպես կնդունեն իմ ստեղծագործությունները, քանի որ հայը խստապահանջ է: Ինձ համար անսպասելի էր , որ նման ընդունելության կարժանանա իմ նկարները» ,-ասաց ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Նրա խոսքով`Հայրենիքից հեռու գտնվելու հանգամանքը չի խանգարում իր ստեծագործելուն`մտածելակերպը միշտ հայի է, վրձինի հարվածները` հայկական: Ամեն տարի նկարիչը գալիս է Հայաստան եւ ամեն անգամ նկատում դրական փոփոխություններ, ինչի համար ուրախանում է, սակայն չի ցանկանում վերադառնալ Հայաստան, ոչ թե այն պատճառով որ իր երկիրը չի սիրում, այլ Պետերբուրգին արդեն սովորել է եւ այնտեղ ստեղծել փոքրիկ Հայաստան: «Արվեստում շատ եմ կարեվորում բուն ազգային արմատները, մենք պետք է ներկայացնենք այն ինչ զգում ենք `օգտվելով մեր ավանդույթներից, թե սա չկա ուրեմն արվեստ էլ կա»,-նշում է պրն. Խաչատրյանը:
Գեղանկարիչը հուսով է, որ Երեւանում դեռ շատ ցուցահանդեսներ կունենա, մանավան , որ առաջիկայում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցն է: Նախ`Աշոտ Խաչատրյանը այդ թեմատիկայով ցուցահանդես կունենա Ս.Պետերբուրգում,որին կմասնակցեն բազմաթիվ նկարիչներ իրենց այն ստեղծագործություններով, որոնք դատապարտելու են Հայոց Ցեղասպանությունը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

