ՄՈՍԿՎԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՄՈՍԿՎԱՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԽԱՂԱՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ
ԳՆԴԱԿՈԾՈՒԹՅՈՒՆԸ
Մոսկվան պահանջում է ուկրաինական իշխանություններին հրաժարվել խաղաղ քաղաքների ու գյուղերի գնդակոծությունից, վերադառնալ իրական այլ ոչ թե երևակայական հրադադարին, մարդկանց կյանքերը պահպանելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: Ինչպես տեղեկանում ենք Իտառ-Տասսից՝ հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Ուկրաինային կառավարությունը շարունակում է պնդել, որ իրավապահ մարմինները՝ Դոնեցկում և Լուգանսկում իրականացնելով հակաահաբեկչական, իսկ իրականում՝ պատժողական գործողություններ, ուժ չեն գործադրում խաղաղ բնակչության նկատմամբ, և նրանք, իբրև թե, չեն կրակում բնակեցված թաղամասերի ուղղությամբ: Սակայն իրական փաստերը այլ բան են վկայում»: Հիշեցնեմ նաև, որ Ուկրաիանայում հաստատված հրադադարի ռեժիմի ժամկենտն ավարտվեց այսօր, որից անմիջապես հետո սկսվեցին կառավարության հատուկ հակաահաբեկչական գործողությունները: Հաղորդվում է նաև զոհերի ու վիրավորների մասին:

