Ր.ՔՈՐԹՈՇՅԱՆ. «ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻՆ Է ԲՆՈՐՈՇ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ՔԱՆԴԵԼԸ»

Արխիվ 12-16

Ր.ՔՈՐԹՈՇՅԱՆ. «ՄԻԱՅՆ ԹՈՒՐՔԻՆ Է ԲՆՈՐՈՇ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐ ՔԱՆԴԵԼԸ»


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի աջակցությամն լույս է տեսել Րաֆֆի Քորթոշյանի «Քեսաբի շրջանի պատմական հուշարձանները» գիրքը, որը ներկայացնում է 2006, 2008 եւ 2010 թվականին Քեսաբի շրջանում պատմական հուշարձանների ուսումնասիրության նպատակով իրականացված գիտարշավների, ինչպես նաեւ նյութին առնչվող գրավոր աղբյուրների համալիր ուսումնասիրությունը: Հեղինակը գիրքը նվիրել է բոլոր նրանց, ովքեր  Քեսաբի 2014 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ կարողացան անձնուրացաբար պաշտպանել տեղի հայությանը`փրկելով նրանց ֆիզիկական բնաջնջումից: «Գրքին նվիրված աշխատանքերը ավարտել եմ 2010 թվականին` Քեսաբում, քանի որ այս տարի մարտին թուրքերը ներխուժեցին Քեսաբ որոշեցի իմ ձեռքի տակ եղած բոլոր նյութերը հրատարակել գրքի տեսքով, քանի որ վստահ չէի, որ թուրքերից հետո այնտեղ որեևէ հուշարձան կանգուն կմնա»,-մեկնաբանեց ՐԱՖՖԻ ՔՈՐԹՈՇՅԱՆԸ: Գրքում բացի Քեսաբում գտնվող հուշարձաններից,  կան տեղեկություններ նվիրված Քեսաբի շուրջ գտնվող 11 հայաբնակ գյուղերի հուշարձաններին, ճարտարապետությանը եւ վիմագրությանը: Գրքում տեղ են գտնել մոտավորապես 250  հուշարձանների լուսանկարներ `համռոտ պատմությամբ:

Քեսաբում թուրքերը  հարձակումից հետո բոլոր եկեղեցիները եւ հուշարձանները սովորության  համաձայն ավերել եւ թալանել են : Րաֆիի փոխանցմամբ`  թուքերը քանդել են նույնիսկ գերեզմանոցները, ջարդել են տապանաքարերը եւ վերացրել դրանց արձանագրությունները : Նրանք տարել են սրբ. Միքայել հայկական եկեղեցում պահպվող  վաղ շրջանի գտածոներ, որոնք հայտնաբերվել էին Քեսաբի շրջանից «Եկեղեցու դիմաց էր գտնվում հայր Համզասպի գերեզմանոցը, որը նույնպես փորվել էր, գերեզմաններ պղծելը եւ քանդելը բնորոշ է միայն թուրքերին, որոնք գնում են այդ քայլին գանձագողության նպատակով: Թուրքերից բացի ես  ոչ մի այլ ազգի չեմ հանդիպել , որը ավերում է  գերեզմանոց»,-ավելացրեց Ր. Քորթոշյանը:


Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանի անդրադառնալով գրքի կարեւորությանը փաստեց, որ այն թվով երկրորդ գիրքն  է, որը  վերաբերում է Մեծ Հայքի  տարածքից  դուրս գտնվող  շրջաններին: Մինչ այսօր բոլոր հրատարակությունները նվիրված են եղել պատմական Հայաստանի տարբեր գավառների հուշարձաններին.«Այս իմաստով սա երկրորդ բացառությունն է, առաջինը` «Հալեպի արձանագրությունները» գրքի հեղինակը նույնպես Րաֆֆին է: Որախ եմ հայտնելու, որ այսօր այս չափի մեջ եւս 5 գիրք հանձնեցինք տպարան, որը լույս կտեսնի 1 ամսից, այնտեղ ներկայացված է Աբովյանի շրջանի մի շարք գյուղերի հուշարձաններ»,- նշեց ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում