ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արխիվ 12-16ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ֆրանսիական ոստիկանությունը 24 ժամով ձերբակալել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին, հայտնում է ԲիԲիՍի-ն:
Նրան կոռուպցիայի գործով հարցաքննության են տարել: Նշվում է, որ Սարկոզին ինքնակամ ներկայացել է Փարիզի մերձակա Նանտեր քաղաքի կոռուպցիայի դեմ պայքարի վարչության գրասենյակ:
Ենթադրվում է, որ Սարկոզիի ձերբակալությունը կապված է, այսպես կոչված, Բետանկուրի գործի հետ: Դեռ 2007-ին, երբ Սարկոզին նախագահ էր, նրան կասկածել էին իր նախընտրական արշավի համար 50 հազար եվրո ստանալու համար: Գումարը տրամադրել էր L'Oreal ընկերության համասեփականատեր Լիլիան Բետանկուրը: Այդ գումարը գերազանցում է անհատի համար սահմանված թույլատրելի նվիրատվության՝ 4,6 հազար եվրոյի սահմանը:
Իշխանությունները կարծում են, որ նախկին նախագահը կարող էր մանիպուլյացիայի ենթարկել Բետանկուրին, ում մոտ տկարամտություն է ախտորոշված: Սարկոզիին պաշտոնական մեղադրանք էր ներկայացվել 2013-ի հոկտեմբերին, երբ նա զրկվել էր նախագահական անձեռնմխելիությունից:

