ԴԵՐԱՍԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ
Արխիվ 12-16ԴԵՐԱՍԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԼԻՆԻ
Դերասան, ազատամարտիկ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ապաքինվում է, առողջական վիճակը համեմատաբար լավ է: «Իրավունքի» հետ զրույցում ազատամարտիկի հայրը` Գրիշա Մկրտչյանը, տեղեկացրեց, որ հուլիսի 7-ին դերասանն արդեն կլինի Հայաստանում, բայց բժիշկների հորդորով հոկտեմբերին նորից պետք է մեկնի Գերմանիա` բուժզննություն անցնելու` ավելի կոնկրետ գլուխը և ողնաշարը ստուգելու համար: «Սկզբում նախատեսված էր, որ Հայաստան պետք է գա հուլիսի 10-ին, սակայն քանի որ բոլորիս շատ է կարոտել և օր առաջ ուզում է Հայաստան հասնել, հուլիսի 10-ը դարձավ հուլիսի 7»,- ասաց ազատամարտիկի հայրը:
Եթե նախկինում դերասանը քայլում էր կորսետի (սեղմի) միջոցով, ապա հիմա տեղաշարժվում է առանց դրա:
Դերասանը դեռ չի որոշել` Հայաստան վերադառնալուց հետո կշարունակի իր դերասանական գործունեությունը, թե ոչ: «Բժիշկներն առաջիկա երկու օրվա ընթացքում կասեն` կարող է նա անցնել աշխատանքի, թե ոչ, բայց որ Կարենը պետք է հիմնականում հեռու լինի աղմուկից ու մշտապես հանգիստ վիճակում, դա փաստ է»,- մանրամասնեց Գրիշա Մկրտչյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

