ԱԱ-2014. ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ԱՆՇՈՒՔ ԽԱՂՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Արխիվ 12-16ԱԱ-2014. ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԻ ԱՆՇՈՒՔ ԽԱՂՆ ՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ փուլի`Ֆրանսիա-Նիգերիա հանդիպումն ավարտվեց ֆրանսիացիների հաղթանակով՝2:0: Առաջին կեսն անցավ հավասար պայքարում, խաղի մեկնարկում Նիգերիան շատ ակտիվ էր, իսկ ֆրանսիացիները վառ խաղ ցուցադրելու մտադրությունից հրաժարվել էին: Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց առանց դարպասի գրավման: Երկրորդ խաղակեսն առաջինից շատ չտարբերվեց, սակայն Ֆրանսիայի ընտրանուն հաջողվեց 2 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: 79-րդ րոպեին Վալբուենայի իրացրած անկյունային հարվածից հետո աչքի ընկավ Պոլ Պոգբան, առաջ մղելով իր թիմին: Երկրորդ գոլը գրանցվեց 91-րդ րոպեին, երբ Անտուան Գրիզմանի ՙօգնությամբ՚ Ջոզեֆ Յոբոն դարձավ ինքնագոլի հեղինակ: Այսպիսով 1/4 եզրափակչում Ֆրանսիան մրցելու է Գերմանիա-Ալժիր զույգի հաղթողի հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

