«ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԳՆԱՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ…»

Արխիվ 12-16

«ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԳՆԱՑՈՂ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ…»

 

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» զրուցակիցն է Վայոց Ձորի մարզի Վայքի ավագ դպրոցի տնօրեն ԹԱՐՈ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով դպրոցի տնօրենի պաշտոնը ստանձնել է  վերջին մեկ տարվա ընթացքում, մինչ այդ պարոն Հակոբյանը մեկ այլ հանրակրթական դպրոցի 8-10-րդ դասարանցիներին դասավանդել է «Իրավունք» առարկա, տարիներ առաջ եղել է նաև արտադրական տեղամասի տնօրեն:

Ինչպես տեղեկացանք տնօրենից, դպրոցը տարին եզրափակել է 230 աշակերտական քանակով, որոնցից 119-ը հիմնական դպրոցի, 111-ը ավագ դպրոցի սաներ են, այս տարի դպրոցը տվել է 36 շրջանավարտ:

«Մեր դպրոցն համալրված է  տարածաշրջանի լավագույն ուսուցչական կազմով. այստեղ են աշխատում փորձառու մանկավարժներ, միայն, ափսոս, արդեն թոշակային տարիքի են, պետք են համալրումներ: Նախորդ տարի դպրոցն ամբողջովին նորոգվել է, համալրվել քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի վերջին շրջանի ամենալավ սարքավորումներով, ունենք 2 շարժական էլեկտրոնային դասասենյակներ՝ 20-ից ավելի համակարգիչներով, համալրված է նաև գրադարանը, ապահովված ենք հրաշալի մարզադաշտով: Դպրոցում կա մշտական ջուր, ջեռուցման առանձին կաթսայատուն:Մեզ մոտ 10-12-րդ դասարանների աշակերտները սովորում են վարսահարդարման, դիմահարդարման խմբակներում և երկու առանձնացված հոսքերում՝ բնագիտամաթեմատիկական, հումանիտար, որոնք օգնում են աշակերտներին ապագա մասնագիտության կողմնորոշման հարցում: Ի դեպ, Վայոց ձորի մարզպետի անմիջական միջնորդությամբ, ավագ դպրոցի սաների համար կազմակերպվել էր մասնագիտական կողմնորոշման դասընթացներ: Գործում է նաև ռազմահայրենասիրական թեքումով խմբակ, որն ունի անմիջական շփում մեր բանակի հետ: Ինքս էլ, ծնվելով հեռավոր Մարտիրոս գյուղում` սահմանի գլխին, գիտեմ դրա դերն ու արժեքը, կարևորում եմ անչափ, և, ի վերջո, յուրաքանչյուր սահմանին մոտ ապրող բնակիչ սահմանապահ է, պատանի երկրապահ…»,- ասում է պարոն Հակոբյանը և շարունակելով խոսել դպրոցի խնդրների մասին նշում. «Մեր խնդիրը քիչ աշակերտ ունենալն է, այս դպրոցն իր ծավալով կարող է ընդունել 750 աշակերտի, այնինչ ընդամենը 230-ն են. գենոֆոնդի խիստ պակաս է դիտվում, մնացած մարդկանց համար էլ աշխատատեղեր չկան, ցավալի է պատկերը ու վտանգավոր. հայաթափվում են գյուղերը՝սա պետական անհանգստության խնդիր պետք է լինի: Մարդիկ հիմնականում զբաղվում են մեղվաբուծությամբ, անասնապահությամբ, հարթավայրային գոտիներ շատ չկան. հողագործությամբ զբաղվել չի լինի, հողերն անջրդի են, միայն բնության շռայլությամբ տրված անձրևներով են ջրվում»:

Կրկին անդրադառնալով դպրոցին ու դպրոցականին՝ տնօրենը մտահոգություն է տեսնում նաև ավագ դպրոցում սովորող աշակերտի վատնած տարիների ու նրանց ծնողների վատնած ավելորդ գումարների հարցում. «Ծնողը չպետք է լրացուցիչ գումար ծախսի ԲՈՒՀ ընդունվելու համար անցկացվող պարապմունքների համար, ես փորձ ունեմ և վստահ կարող եմ ասել, որ հնարավոր  է առանց այդ լրացուցիչ պարապմունքների լավ արդյունք արձանագրել, այլապես ինչու է 10 տարին դարձել 12: Ավագ դպրոցում հեռանկարային նման ծրագրով ոչ թե դեմ եմ  դասախոսական լրացուցիչ պարապմունքերին, այլ ուզում եմ ապացուցել երեխային, ծնողին, որ պետք չէ լրացուցիչ պարապմունքերի վրա գումար ծախսել, այլ ընդամենը լինել լավ աշակերտ և հետևաբար  ուսանող, ոչ թե ավելացված դպրոցական ուսումնական տարիներին ընդամենը դպրոց հաճախել միավորներ կորզելու, կամ արհեստածին զբաղվածություն ունենալու համար:Ուղղակի վատն այն է, որ մայրաքաղաք գնացող երիտասարդներն այլևս չեն վերադառնում…»:


ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում