«ՏԱՇԻՐ» ՍԱՄՈՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է, «ԲԵՆԶԻՆ» ՌՈՒԲՈՆ`«ԽԱՆԳԱՐՈՒՄ» (ՏԵՍԱՆՅՈԻԹ)
Արխիվ 12-16«ՏԱՇԻՐ» ՍԱՄՈՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է, «ԲԵՆԶԻՆ» ՌՈՒԲՈՆ`«ԽԱՆԳԱՐՈՒՄ»
(ՏԵՍԱՆՅՈԻԹ)
Էդվարդ Թորոսյանն արդեն քանի տարի է` Երևանի փողոցներում ապավինում է բարի մարդկանց աջակցությանն ու օգնությանը: Նրանք, ովքեն անտարբեր չեն հիվանդ երիտասարդի նկատմամբ, իրենց հնարավորությունների սահմանում ֆինանսապես աջակցում են երիտասարդին: Որքան էլ զարմանալի է, սակայն մեծահարուստներն էլ անտարբեր չեն Էդվարդի նկատմամբ: Ինչպես «Իրավունքի» թղթակցի հետ զրույցում պատմեց երիտասարդը, որոշ դեպքերում մեծահարուստները բավական թանկարժեք նվերներ են տալիս` սիգար, ոսկյա կրակվառիչ և այլն:
Իսկ ահա ռուսաստանաբնակ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը (Տաշիր Սամո) ավելի առատաձեռն է գտնվել և երիտասարդին մի քանի անգամ բավական մեծ գումարներ տվել: Դրա շնորհիվ Խարբերդում բնակվող երիտասարդը կարողացել է իր տունը վերանորոգել:
Ի դեպ, ինչպես նշեց երիտասարդը, իրեն մեկ-մեկ նեղացնում են «Բենզին» Ռուբոյի թիկնապահները:
Մանրամասները` տեսանյութում
ՆՅՈՒԹԸ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

