ԴՈՒԲԱՅԸ`ՀԱՅԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԴԵՍՊԱՆԱՏՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՊԵՏՔ Է ԳՈՎԱԶԴԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Իրավունքի» թղթակիցն այսօր «Արմենիան թրավել» ընկերության նախագահ ՄԱՐԻՆԱ ԿՊՐՅԱՆԻՑ հետաքրքրվեց` ի՞նչ խնդիրներ կան այսօր զբոսաշրջության ոլորտում, ամենից շատ ինչից են բողոքում Հայաստան այցելող զբոսաշրջիկները: Առաջին և կարևոր խնդիրը, որի մասին բարձրաձայնեց ընկերության նախագահը, Հայաստանի մասին տեղեկատվության պակասն է: «Հայաստանը կարիք ունի գովազդի, մի աշխատանք, որը պետք է իրականացնեն դեսպանատները»,- մանրամասնում է Մարինա Կպրյանը:
Բանախոսի խոսքով` Հայաստանով հետաքրքրվածները գիտեն մեր երկրի տեղը, բայց չգիտեն` ինչու պետք է գան Հայաստան` որպես զբոսաշրջիկ. «Կարծում եմ` այս առումով մենք մեծ աշխատանք ունենք անելու»:
Պակաս կարևոր չէ նաև այն, թե հայերը որտեղ են նախընտրում հանգսստանալ: Ինչպես ևս մեկ անգամ փաստեցվերը նշված ընկերության նախագահը, հայերը սիրում են ծովափնյա հանգիստ և մեկնում են հանգստանալու Անթալիայում, Արաբական միացյալ Էմիրություններում, Իտալիայում, Իսպանիայում, ինչպես նաև Եվրոպայում:
Մանրամասները` տեսանյութում
ՆՅՈՒԹԸ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

