ՍԻՄ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Արխիվ 12-16ՍԻՄ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Մեծարգո պարոն Նախագահ.
Թույլ տվեք «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության անունից շնորհավորել Ձեզ` ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Ձեր անցած ուղին հայրենիքին ծառայելու փայլուն օրինակ է: Դուք կատարել եւ կատարում եք մեծագույն ներդրում հայոց պետականության պաշտպանության կայացման եւ ամրապնդման մեջ: Այսօր, երբ աշխարհում եւ մեր տարածաշրջանում կտրուկ աճել է անկայունությունը, լարվածությունն ու անվստահությունը, մեր ժողովրդին առաջնորդելու դժվարին ու պատասխանատու գործն ստանձնելով Դուք ցուցաբերում եք հայրենասիրության, անձնուրացության բարձրագույն դրսեւորումներ:
Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, երջանկություն, կորով եւ վճռականություն, նորանոր հաղթանակներ` ի փառս հայրենիքի ու ազգի:
ՍԻՄ կուսակցության նախագահ,
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյան

