ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 90 ՏՈԿՈՍՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

Արխիվ 12-16

 

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՓԱՄԲԱԿ ԳՅՈՒՂԻ  ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 90 ՏՈԿՈՍՆ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ  ՄԵՋ Է

 

Լոռու մարզի Փամբակ գյուղը ունի 420 հաշվառված բնակիչ, մոտ 30 բնակիչ էլ հաշվառված չեն, որոնք  այստեղ են տեղափոխվել   շրջակա գյուղերից: Նրանց  հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է եւ անասնապահությունը: Համեմատած մյուս գյուղերի` այստեղից արտագնա աշխատանքի մեկնողների թիվը քիչ է`10 հոգի, ովքեր գարնանը մեկնում են Ռուսաստանի Դաշնություն , իսկ աշնանը վերադառնում, մեկնողների թիվը քիչ է այն պատճառով, որ գյուղի մյուս բնակիչները չունեն միջոցներ մեկնելու համար:

Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում նշեց Փամբակ համայնքի ղեկավար Սամսոն Ուլիխանյանը,  գուղի բնակչության 90 տոկոսը աղքատ են, ոչ գյուղատնտեսությաբ  ոչ էլ անասնապահությամբ մարդիկ չեն կարողանում գոյատեւել: Նրանց օգնելու համար էլ համայնքը չունի բավարար ֆինանս: Լոռվա փեշերին ծվարած Փամբակ գյուղի խնդիրները բազմաթիվ են `գյուղում միակ նորմալ կառույցը դպրոցն է, որը վերանորոգվել է 2011 թվականին: Գյուղացիները չգիտեն ինչ բան է գյուղապետարանի շենք , մշակույթի կենտրոն, քանի որ երբեք դրանք չեն ունեցել, գրադարան էլ կա, որը տնակային պամաններում է , ոտեղից  գյուղի բնակիչները հազվադեպ են օգտվում: «Գյուղապետարանի շենքը այժմ տեղակայված է բնակիչներից մեկի տանը, ով ներկայումս այնտեղ չի ապրում: Փորձում ենք այնպես անել, որ գոնե մարդկանց չկտրենք մշակույթից, կազմակերպում ենք նշանավոր մարդկանց նվիրված միջոցառումներ , նշում մեր ազգային տոնները եւ այլն »,-չցանկանալով բոլոր խնդիրները մեկ առ մեկ թվել ` փաստեց ՍԱՄՍՈՆ ՈւԼԻԽԱՆՅԱՆԸ:

90 տոկոս աղքատության շեմը հաղթահարելու համար գյուղում կան որոշակի ռեսուրսներ, որոնք մինչ այսօր չեն օգտագործվել: Համայնքի ղեկավարի խոսքով`գյուղում կա ջերմոցային տնտեսության զարգացման հնարավորություններ, որի համար կարող են ծառայել խոպան հողերը: «Տավուշի մարզում այդ տնտեսությունը սկսում է զարգանալ, մեզ մոտ այն մարդիկ ովքեր վարելահողեր չունեն իրենց ունեցած հողերի հաշվին կարող են ջերմոցներ կառուցել մշակել բանջարեղեն եւ շուկայում վաճառել: Նման դեպքերում կստեղծվեն նաեւ մի քանի աշխատատեղեր: Վերջերս այդ նպատակով գյուղ այցելեց մի կազմակերպություն, սակայն այդպես էլ ոչինչ չարեցին»,-նշեց Ս.Ուլիխանյանը: Ըստ նրա,   գյուղացիները շատ են դժգոհում Հայաստանում գործող վարկային համակարգից, քանի որ տոկոսադրույքնեը շատ բարձր են եւ  գյուղացին աշխատում է միայն դրանք  փակելու համար: Եթե չօգտվի այդ վարկերից , պետք է անգործ նստի, միջոցներ չկան  գործ սկսելու համար: Համայնքի ղեկավարը հավաստիացնում է, որ որոշակի ներդրումների շնորհիվ հնարավոր կդառան ստեղծել ջերմոցային տնտեսություն, սակայն ցավն այն է, որ ոչ ոք չի ցանկանում իր միջոցները ներդնել գյուղում: Սակայն պրն.Որիխանանը  հուսը չի կորցնում,կփնտրի մարդկանց եւ կփորձի գյուղը հանել տիրող ծանր իրավիճակից: Նրա կարծիքով` գյուղի վիճակը բարելավելու հետ միասին կշատանա նաեւ բնակիչների թիվը, քանի որ գյուղում ամուսնացողները շատ են, սակայն չկա ծնելիության աճի միտում.«Բացի այն որ այժմ հետեւում են եվրոպացիների վատ օրինակին`  մեկ երեխա են ունենում կամ էլ չեն ունենում, նաեւ մտածում են երեխային ինչպես պահեն, չկա աշխատանք` չկան միջոցներ:Մենք պետք է ամեն ինչ անենք մեր երիտասարդների համար , որպեսզի նրանք մնան գյուղում եւ աշխատեն այն զարգացնել»,- հայտնեց համայնքապետը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում