ԱԱ-2014. ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Արխիվ 12-16ԱԱ-2014. ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում կայացավ Հոլանդիա-Մեքսիկա հանդիպումը: Հոլանդիայի ընտրանին մեքսիկացիներին հաղթեց 2:1 հաշվով եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ փուլ: Մինչեւ 88-րդ րոպեն մեքսիկացիները Ջովանի Դոս Սանթոսի գեղեցիկ գոլի շնորհիվ առջեւում էին հաշվի մեջ, սակայն խաղի վերջնամասում բաց թողեցին 2 գոլ: 88-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց «Գալաթասարայի» կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, իսկ փոխարինման դուրս եկած Կլաս-Յան Հունտելարն ավելացված ժամանակում 11 մետրանոց հարվածով հաղթանակ պարգեւեց հոլանդացիներին: Քառորդ եզրափակիչում հոլանդացիները կխաղան Կոստա Ռիկա – Հունաստան զույգի հաղթողի հետ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

