ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՄԱՅՐ. «ՈՐԴԻՍ ԾՆՎԵԼ ԷՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ»

Արխիվ 12-16

ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՄԱՅՐ. «ՈՐԴԻՍ ԾՆՎԵԼ ԷՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ»


Հունիսի 29-ին ՀՀ-ում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի  օր: Արցախյան հերոսամարտի ժամանակ 1992 թվականի  հենց այս օրը`հունիսի 29-ին, 76  ազատամարտիկներ անհայտ կորան, նրանց մասին մինչ այսօր չկա որեևէ տեղեկություն: 22 տարի է անցել այդ օրվանից, սակայն անհայտ կորած ազատամրտիկների ընտանիքները չէր կորցրել իրենց հույսը` հավատում են, որ անպայման մի օր կվերադառնան իրենց զավակները, ամուսիները, հայրերը, ովքեր անցնելով պատերազմի բովով չեն կարող գեթ մեկ օր չապրել իրենց ազատագրած հողում: Այսպիսի մեծ հույսով է իր որդուն` ՎՐԵԺ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ սպասում մայրը`Սամարա  Գրիգորյանը: Հպարտության արցունքներն աչքերին պատմում է, որ այն օրը, երբ ծնվեց որդին եւ նրան անվանեցին Վրեժ  այդ օրվանից էլ ադեն կանխորոշված էր նա ճակատագիրը:

Վրեժը տան երրորդ զավակն էր, երկու եղբայրները ծառայել էին Խորհրդային Միության բանակում եւ ըստ օրենքի նա ազատվել է ծառայությունից , սակայն ամեն պատրվակ օգտագործում  էր բանակ գնալու համար:

«Երբ ծնվեց երրորդ որդիս մտածում էի նրան Արմեն, Արսեն կամ Ա տառով այլ անուն` երկու որդիներիս անունըԱղասի է ու Աբել,  սակայն ամուսինս եկավ ու ասեց, թե որդուս անունը Վրեժ եմ դրել: Անունը սրտովս չէր, վիճեցի ամուսնուս հետ , նա էլ թե որդիս պետք է Հայրենիքի վրեժը լուծի: Ամուսինս որբ է մեծացրել, նրա ընտանիքին 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ժամանակ թուրքերը ոչնչցրել են եւ նա բազմաթիվ գաղթականների հետ առանց ընտանիքի  հասել է Գյումրի:Սկեսուրս տեսել է այն ոճրագործությունը , որին զոհ է գնացել եղբայրը, մայրը եւ մյուս հարազատները,ճիշտ է նրա համար այդ ամենը վերհիշելը դժվար էր, բայց թոռներին միշտ պատմում էր»,-վերհշում  է ՍԱՄԱՐԱ  ԳՐԻԳՈՐՅԱՆԸ: Կանցնեին տարիներ եւ Վրեժը թողած մեկ թշնամուն`թուրքին, կպայքարեր մեկ այլ թշնամու`ադրբեջանցու դեմ, ով հետեւելով իր հարեւանին փորձում էր տիրանալ հայկական հողերին, ինչը կանխվեց Վրեժների Մոնթեների ու այլ հայ հերոսների պայքարի ու կյանքի գնով:

Երբ տեղի ունեցավ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը Վրեժը դեռ 16 տարեկան էր, լսելելով  , որ հայրը մեկնում է Սպիտակ օգնության,  նա  թողնում է դպրոցը եւ երկու շաբաթով գնում Սպիտակ: Վերադառնալուց հետո միշտ ուզում էր գնալ Արցախ. «Արդեն 1989 թվական էր`փետրվար ամիսը,Վրեժը ցանկություն հայտնեց, որ ուզում է գնալ Արցախ պապկին ու մորաքրոջը տեսնելու համար, ես  ինքս ԼՂՀ  Շահումյանից եմ:Ինչ իմանայի, որ Վրեժը այլ նպատակներ ուներ: Ոչինչ չասացի. նա գնաց…»,-նշեց Ս.Գրիգորյանը:

Անցնում է մի քանի ամիս,  Վրեժը վերադառնում է Երեւան`բոլորովին վերափոխված`17 տարեկան Վրեժը արդեն պատերազմում կռվող զինվոր էր, կռվում էր «Զեյթուն» ջոկատում,հերթական հաղթանակը տանելուց հետո եկել էր ընտանիքին տեսնելու: Զինվոր որդուն` իր Վրեժին տեսնելով  հայրը հպարտությամբ ընդառաջ է գնացել եև նրան գրկել, իսկ մայրը ինչպես ասում է մտահոգվել է. «Ասացի էս մի մատ երեխեն իր բռնած զենքից թեթեւ է, չեմ թողնելու նորից վերադառնա պատերազմի դաշտ: Հետո գրպանից նկարներ հանեցի,որոնք նկարվել է պատերազմի դաշտում,մի քանիսն էլ` Շահումյանում…»

Ոչ մայրը, ոչ հարազատները Վրեժին հետ պահել չեն կարողացել.Մոր ձեռքը համբյուրելով Վրեժն ասել է.

-Մամ ջան ես երդում եմ տվել եւ իմ նպատակին պետք է հասնեմ: Մամ չնեղվես,  ես անպայման գալու եմ,   մտածիր  թե ինչո՞ւ է Աստված քեզ երեք որդի պարգեւել, նրանք երեքն էլ քոննը չեն, Ես Հայրենիքի համար եմ, եղբայրներիցս մեկը`Աստծո, իսկ մյուսը`ընտանիքի: Ծնող կա այդ մի որդին էլ չունի:

Մայրը անզոր է եղել որւէ բան փոխել  որդու «նախատինքից» հետո , նրան օրհնելով ճանապարհել է:

1992 թվականին  Վրեժը եւ ջոկատի մյուս անդամները Ստեփանակերտում հանդիպում են Կոմանդոսի`Արկադի Տեր Թադեևոսյանի հետ, ով նրանց հայտնում է, որ  22 հոգանոց «Արաբո»   ջոկատին սպասվում է խիստ մարտ `Մարտակերտի Լենինավան գյուղում, ովքեր ցանկություն ունեն կարող են միանալ ջոկատին: Առաջիններից մեկը Վրեժն էր: «Գիշերը ջոկատը պատրաստվում է մարտի , ամբողջ ջոկատը պատրաստվում է, նրանք աստիճան դնելով  անցնում են գետի մի կողմը, սակայն չգիտես ինչու աստիճանը հետ չեն վերձնուոմ, այսքան փնտրտուքներից հետո դեռ չենք հասկացել ինչու են այդպես արել:  Ինչու չվերձրեցին, որ տղաները ընկան շրջափակման մեջ:

Երեք տարի առաջ Ադրբեջանը ցույց տվեց մեր տղաների հերոսական արարքներից մի հատված, թե ինչպես են նրանք վերացնում թշնամական ամբողջ օդուժը , տեսանյութում տեսա ծանոթ մարտիներից մի քանիսին, բայց Վրեժիս չտեսա…Չեմ հավատում, որ նրան որեևէ բան է եղել,Վրեժը այլ տեսակ էր, ես սպասում եմ նրան, նա Աստծո տված էր…»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում