ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵ՛Ր... ԱՅՍ ՏԱՐԻ ԼՐԱՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 ՏԱՐԻՆ»
Արխիվ 12-16ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ.
«ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵ՛Ր... ԱՅՍ ՏԱՐԻ ԼՐԱՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100 ՏԱՐԻՆ»
Հաջորդ տարի կլրանա Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը եւ այդ առթիվ ամբողջ աշխարհի հայերը, յուրաքանչյուրն իր ոլորտում, փորձում են բարձրաձայնել այդ մասին` կինոմանները ֆիլմերի տեսքով, թատերական գործիչները` ներկայացումների, իսկ երաժիշտներն էլ` երգերի տեսքով:
Բայց, երգիչ ԷՐԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ այլ ձեւ է ընտրել բարձրաձայնելու Հայոց Ցեղասպանության մասին` ապրիլի 24-ից հետո: Երգիչն այսօր այցելել է Ցեղասպանության հուշահամալիր եւ իր ֆեյսբուքյան էջում թողել հետեւյալ գրառումը. «Այսօր, այցելելով Ցեղասպանության հուշահամալիր, հասկացա, որ մենք այդ փաստի մասին բարձրաձայնում ենք միայն Ապրիլի 24-ին՝ հիշելով 1.500.000 անմեղ զոհերին … Աշխարհի հայե՛ր...այս տարի լրանում է ցեղասպանության 100 տարին… Միգուցե ժամանա՞կն է համախմբվելու եւ ավելի ուշադիր լինելու՝ չսպասելով միայն Ապրիլի 24–ին…»,- եզրափակել է երգիչը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

