«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԿԱՐԱԳԱՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ»
Արխիվ 12-16«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՆ ԿԱՐԱԳԱՎՈՐԵԼ Է ՊԵՏՔ»
Այսօր Հայաստանում մասնագիտությանն համապատասխան աշխատանք գտնելը այդքան էլ հեշտ գործ չէ: ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո մարդը կանգնում է փաստի առաջ, քանի որ չկա աշխատանք եւ նա ստիպված կամ նոր մասնագիտություն է ձեռք բերում կամ էլ աշխատում ոչ մասնագիտությամբ: Վերջին տարբերակին ավելի շատ ենք հանդիպում, երբ մանկավարժի, իրավաբանի, տնտեսագետի եւ այլ մասնագիտության տեր անձինք խանութներում վաճառող կամ վառաճողուհի աշխատում: Վաճառողուհի աշխատելու համար էլ բոլորը աղջիկները պետք է «պարտադիր» բարետես լինեն, աշխույժ ու ճարպիկ եւ 20-25 տարեկան `այսպիսին է գործատուի պահանջը: Իսկ այն աղջիկները ովքեր խելացի են, սակայն ոչ այդքան բարետես կամ էլ հանկարծ «սխալվել» են ու դարձել 26-27 տարեկան պետք է չաշխատեն: Սովորելուց հետո փաստի առաջ չկանգնելու համար հարկ է մասնագիտությունը ըտնրել ոչ թե հետեւելով նորաձեւ մասնագիտություններին , այլ ուսումնասիրել աշխատաշուկան եւ տեսնել թե այնտեղ, որ մասնագիտությունն է պահանջված: Ինչպես «Իրավունքի» հետ զրույցում փաստեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը`Հայաստանի աշխատաշուկան այժմ ունի միջին մասնագիտական կրթությամբ անձնաց պահանջարկ, որոնք շատ քիչ են: Սոցիոլոգի խոսքով`ՀՀ-ում զարգացած է սպասարկման եւ առեւտրի ոլորտը, սակայն այդ ոլորտներում շատ քիչ թվով մասնագետներ կան, քանի որ ըստ նրա մտնում ես խանութ, տեսնում ես գեղեցկադեմ աղջիկ է սպասարկողը, սակայն մարդուն պատշաճ սպասարկելու ձեւերից շատ հեռու է, խնդիրն այն է, որ աշխատանքի ընդունելուց հաշվի են առնում միայն արտաքին տվյալները: «Մարդիկ խանութ են մտնում ոչ թե գեղեցիկ արտաքինով աղջիկների տեսնելու համար , այլ նրանք գալիս են նորմալ սպասարկվելու ակնկալիքով»,-նշեց ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ եւ ավելացրեց, որ միայն արտաքին գեղեցկությամբ չէ, որ պետք է մարդկանց աշխատանքի ընդունեն: Նրա հաղորդած տեղեկությունների համաձայն կան խանութներ, որտեղ ընդունում են միայն չամուսնացած կանանց, քանի որ աշխատաժամերը երկար են եւ գործատոն կարծում է, որ նա ընտանիք ունենալու դեպքում աշխատանքը չի հասցնի: Կան նաեւ այնպիսի գործատուներ, որոնք աշխատանքի են ընդունում այնպիսի կանաց, ովքեր չեն ընդիմանա նրանց տարբեր բնույթի ոտնձգություների դեպքում :
Ա.Ադիբեկյանը նկատեց, որ Հայաստանում մարդիկ աշխատանքի ընդունվելիս առաջին հերթին ուշադրություն են դարձնում աշխատավարձի չափին , քանի որ համընդհանուր աղքատության շեմիքն միայն կենսական պայմանների ապահովվումն է հետաքրքրում մարդկանց`անկախ այն հանգամանքից թե ինչպիսի աշխատանքային պայամաններ են առաջարկվում: Ինչ վերաբերում է աշխատանքի տեղավորման գործակալություներին , ապա դրանք իրենց որոշ չափով են արդարացնում. «Անհրաժեշտ է կարգավորել աշխատաշուկան, որպեսզի այնտեղ իրոք աշխատեն ոչ թե «բարետեսները», այլ մասնագետներ, ովքեր կնպաստեն ոլորտի զարգացմանը»,-եզրափակեց սոցիոլոգը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

