ԻՆՉՊԵ՞Ս ԿՀԱՂԹԱՀԱՐԻ ԱՄԱՌՎԱ ՏԱՊԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՊԵ՞Ս ԿՀԱՂԹԱՀԱՐԻ ԱՄԱՌՎԱ ՏԱՊԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ


Ամառային տապը հաղթահարելու համար յուրաքանչյուրն ունի իր մեթոդները: Այս թեժ շրջանում, երբ բոլորը նախընտրում են ամառային հանգիստն անցկացնել այլ երկրում, երգիչ ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱՐԽՈՅԱՆԸ նախընտրում է մնալ Հայաստանում. «Վերջին երկու ամիսներին առայժմ կլինեմ Երեւանում, բայց երկրից դուրս հանգստի կմեկնեմ օգոստոս ամսվա վերջին»:

Իսկ թե ինչպե՞ս երգիչը կհաղթահարի ամառվա տապը, «Իրավունքի» հետ զրույցում Վլադիմիրը նշեց. «Ես սիրում եմ Երեւանը, հատկապես ամռանը, դրա համար ամառային սեզոնին հաճույքով եմ գտնվում Երեւանում: Շոգը նույնպես սիրում եմ` ավելի լավ է շոգ, քան` ցուրտ, այնպես որ, ես թեթեւ եմ տանում շոգ եղանակը»,- ասաց երգիչն ու շեշտեց, որ երեւանյան ամառը վայելելուց հետո` օգոստոսի վերջին կմեկնի հանգստի. «Երկու տարի առաջ ծննդյանս օրը` սեպտեմբերի 1-ին ես Հունաստանում էի, ու հենց Աթենք քաղաքում եմ նշել ծննդյանս տարեդարձը: Այս տարի էլ պլանավորում եմ, որ ծննդյանս օրը լինեմ Իտալիայում եւ այնտեղ նշեմ: Այսինքն` ես կմեկնեմ օգոստոսի վերջին, որ ծննդյանս օրն արդեն Իտալիայում լինեմ: Տա Աստված, որ հնարավորությունս ների ու ամեն տարի ինչ-որ մի երկրում նշեմ տարեդարձս»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում