ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ`ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Արխիվ 12-16ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ`ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ
Վրաստանը երեկ Եվրամիության հետ ստորագրել է ասոցացման համաձայնագիրը: Փաստաթղթի ստրագրումից հետո պասվում են մի շարք փոփոխություններ`մասնավորապես Վրաստանի օրենսդրությունը պետք է փոփոխության ենթարկվի և համապատասխանեցվի Եվրամիության օրենսդրության մակարդակին: Փորձագետ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ կարծիքով այն մտահոգությունը, թե Վրաստանը ասոցացման համաձայնագրի ստորագրմանը կխոչընդոտի, չիրականացավ:
Փորձագետի խոսքով` ասոցացման համաձայնագրի ստորագրումը անարձագանք չմնաց Հարավային Օսիայի և Աբխազիայի կողմից: Հարավային Օսիան համաձայնագրի ստորագրումից հետո առաջարկում է հանրաքվե անցկացնել բնակչության շրջանում և ի լուր աշխարհի հայտարարել, որ Հարավային Օսիան ցանկանում է միանալ Ռուսաստանի Դաշնությանը: Աբխազիան ևս անարձագանք չի թողել համաձայնագրի ստորագրումը և հայտարարել է, որ իրեն, այսպես ասած, պաշտպանելու է եվրոասոցացման համաձայնագրի ստորագրումից:
Ինչ վերաբերում է ռուս-վրացական հարաբերություններին, ապա դրանց բարի-դրացիական լինելը անուղղակիորեն կազդի նաև հայ-վրացական հարաբերությունների վրա:
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին`ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ խոսքով` պարբերաբար երկկողմ հանդիպումներ են լինում, ինչպես վերջերս ՀՀ նախագահը մեկնեց Վրաստան, քննարկվեց հայ-վրացական տնտեսական հարաբերությունները, երբ հարևան երկրներն ինտեգրվում են տարբեր տնտեսական միություններին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

