ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ «ՎՆԱՍՎԵԼ Է ԳԱԶԱՏԱՐԸ, ՀՐԴԵՀՎԵԼ ԵՆ ԱՅԳԻՆԵՐԸ»
Արխիվ 12-16ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՑ «ՎՆԱՍՎԵԼ Է ԳԱԶԱՏԱՐԸ, ՀՐԴԵՀՎԵԼ ԵՆ ԱՅԳԻՆԵՐԸ»
«Երեկ հակառակորդի կողմից կրկին խախտվել է հրադադարի ռեժիմը` 4 կրակոց է եղել Այգեպար գյուղի ուղղությամ, սակայն մեր կողմից արժանի հակահարված է հասցվել եւ թշնամին լռեցվել է: Այս պահի դրությամբ գյուղում խուճապ չկա գյուղացիները գիտեն, ինչպես պաշտպանվել»,-«Իրավունքի» հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Իսկ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը խոսելով թշնամու կրակոցների հետեւանքով գյուղին հասցված վնասների մասին ասաց.«Կրակոցների հետևանքով վնասվել է գազատարը, տներին են կպել, տանիքներին, տան գույքն է վնասվել, այգիներ են հրդեհվել»: Վեջում գյուղապետը հավելեց.«Միշտ էլ կրակոցներ լինում են, անընդհատ հրահրում են»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

