Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԵՆ ԵՏՄ-ին մինչ 2015-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԵՆ ԵՏՄ-ին մինչ 2015-ը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանը մինչև հուլիսի մեկը ստորագրելու է Եվրասիական տնտեսական միության անդամակցության (ԵՏՄ) պայմանագիրը: Սակայն վերլուծաբանները չեն բացառում, որ այդ միությանը անդամակցել կցանկանան նաև նախկին ԽՍՀՄ-ի կազմում գնտվող այլ երկրներ: «Իրավունքի» թղթակիցը քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻՑ հետաքրքրվեց` մինչև 2015 թ-ը ԵՏՄ-ին բացի Հայաստանից ո՞ր երկրները կանդամակցեն: Իսկանդարյանի խոսքով` դեռ վաղ է որևէ հստակ բան ասել: «Բայց այն, որ շատ երկրներ են ցանկանում անդամակցել ԵՏՄ-ին, դա փաստ է: Այլ հարց է` արդյոք բոլոր ցանկացողներին կընդգրկեն այդ կազմում՛»,- ասաց քաղաքագետը`հավելելով, որ այս պահին անդամակցության հայտ են ներկայացրել Ղրղրզստանն ու Տաջիկստանը:
Մանրամասները` տեսանյութում
ՆՅՈՒԹԸ Եւ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

