ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Արխիվ 12-16
Ի սրտե շնորհավորում եմ ՙԻրավունք՚ թերթին` 25-ամյակի կապակցությամբ: Ուզում եմ հատուկ նշել, որ ՙԻրավունքն՚ այն եզակի թերթերից է, որը միշտ կանգնած է եղել թատրոնի կողքին, միշտ բարձրացրել է թատրոնի հրատապ խնդիրները, արձագանքել` թատրոնի հուզող խնդիրներին: Եվ ես հույս ունեմ, որ հետագայում էլ մեր աշխատանքը շարունակվելու է նույն հունի վրա, մենք հնարավորություն ենք ունենալու ՙԻրավունքի՚ միջոցով հանրությանը ներկայացնել մեր առջեւ ծառացած ամեն տեսակի խնդիրները:
Հաջողություն ձեզ, եւ մինչ նոր հանդիպում ձեր էջերում:
Հայաստանի թատերական գործիչների
միության նախագահ,
Պատանի հանդիսատեսի թատրոնի
գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ
ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ

