Ո՞Վ ՊԵՏՔ Է ԲՌՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵՐԻ ՁԵՌՔԸ

Արխիվ 12-16

Ո՞Վ ՊԵՏՔ Է ԲՌՆԻ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՀՈԳԵՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՂՆԵՐԻ ՁԵՌՔԸ


Ամռանը կրկին ակտիվացել են Եհովայի վկաները, բայց այս անգամ վերջիններիս թիրախում ոչ թե հայ դյուրահավատներն են, այլ` երեւանյան զբոսաշրջիկները: Արի ու տես, որ Եհովայի վկաները ամենաթողության արդյունքում հայտնվել են Երեւանի կենտրոնի մի քանի վայրերում, մասնավորապես` Օպերային կից տարածքում`

Սարյանի այգու մոտ, ոչխարի մորթի հագած գայլերի պես, օտար լեզուներով թարգմանված աղանդավորական գրքեր են նվիրում Երեւանի փողոցներով անցնող օտարերկրացիներին: Դե, իսկ վերջիններս էլ քաղաքավարությունից կամ վերոնշյալների պնդաճակատությունից դրդված` վերցնում են ու դառնում հոգեորսության զոհեր: Աղաղակելու փոխարեն, թե ո՞վ պետք է զբաղվի նման բացահայտ աղանդավորական քարոզչություն իրականացնողներով, եւ ինչպիսի՞ քայլեր է պետք ձեռնարկել այս երեւույթի դեմ, «Իրավունքը» հետաքրքրվեց համապատասխան կառույցներից:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ - Եթե դա լիներ առեւտուր, միանշանակ ու անմիջապես մեր արձագանքը կհետեւեր, եւ շատ արագ բոլորդ կտեսնեիք դա, քանի որ կոնկրետ Երեւանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում է գտնվում ապօրինի առեւտրի արգելումը: Բայց քանի որ խոսքը, առեւտրի մասին չէ խոսքը, կարծես թե, մեր իրավասության շրջանակում չէ այս առումով քայլեր իրականացնելը: Իսկ եթե, ուղղակի, ենթադրվում է, որ հոգեորսություն է իրականացվում, ապա դա օրենքով արգելված է, եւ բնականաբար դատապարտում ենք այդ երեւույթը: Ավելին` այս մասով, կարծում եմ` իրավապահ մարմինները լիիրավ են զբաղվել այդ հարցով:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի աշխատակից ԱՐՄԵՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ - Որպես իրավաբան եմ ասում, որ, ըստ էության, այդ գրքերը նվիրել են, հոգեորսությունն այլ գործառույթ է: Պետք է կանգնեցնեն, համոզեն, ինչ-որ դասախոսություն կարդան, որ հոգեորսություն դիտվի: Այնպես որ, մի քիչ ավելի խորը իմաստ ունի դա, թե չէ` միայն նվիրելով չէ: Ամեն դեպքում, հիմա ես կզգուշացնեմ Ոստիկանության կենտրոնականի բաժնին, որ զբաղվեն ու հետաքրքրվեն դրանով:
ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության, Արարատի զորամասերից մեկի հոգեւոր սպասավոր ՏԵՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ քահանա ԴԱՆԻԵԼՅԱՆ - Ժամանակին, երբ Եհովայի վկաները դուռ էին ծեծում, քարոզչություն անում, հիմա անցել են ավելի գործնական դրույթների: Այսինքն` այդ դուռ ծեծելը չանցավ, մարդիկ չընդունեցին, հասկացան, որ աղանդավորական կազմակերպություն է, եւ դրա համար նրանք անցան երկրորդ փուլին: Չեմ կարող ասել` սա ավելի համարձակ է, թե` ավելի շատ աներեսության պես մի բան, բայց ակնհայտ է, որ նրանք օգտագործում են պարզ մեթոդ, որ կոչվում է հոգեորսություն: Եթե չեմ սխալվում օրենքով ամրագրված է, որ կրոնական կազմակերպությունների ընդհանրական հասարակական քարոզչությունն արգելվում է:  Ու եթե եզրահանգման գանք, սա նաեւ մի իրադարձություն է, որը մեզ ապացուցում է, որ Հայաստանը կրոնական տեսանկյունից պաշտպանվածություն չունի: Քաղաքացիները որոշակիորեն կրոնական հարձակումներից պաշտպանված չեն: Այսօր Եհովայի վկաները շատ լուրջ ձեւով հոգեւորականներին մեղադրանքներ են ներկայացնում` նշելով, որ քահանաները մարդկանց մեջ սուտ ու կեղծիք են դնում, իրականությունը չեն ասում Աստվածաշնչի մասին, այսինքն` այն, ինչին դարեր շարունակ մեր ազգը հավատացել է, կոչվում է սուտ ու կեղծի՞ք, քանի որ կասկածելի տեղից եկել է մի կազմակերպություն ու քարոզչություն է անում: Ցավալի եւ դատապարտելի արարք է այս ամենը, կարծում եմ` պատկան մարմինները պետք է իրենց մասնակցությունն ունենան` կանխելու այս երեւույթը, որպեսզի մարդիկ հասկանան, որ կրոնական տեսանկյունից պաշտպանված են: Ամեն դեպքում, այսօր մենք կանգնած ենք մի խնդրի առաջ, որ ինչ-որ մի կազմակերպություն բարեգործության հիմքի տակ` անգամ կարող է հանցագործություններ կատարել, ու դրա համար պետք է գերատեսչություններ լինեն, որ կզբաղվեն այդ խնդրով:

Ներկայացրեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում