«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՄՓՈՓՎԵՑ»

Արխիվ 12-16

«ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՆ ԱՄՓՈՓՎԵՑ»

Ընդունելության քննությունների թոհուբոհը, դեռ չի մոտեցել եզրագծին: Առայժմ ավարտվել է միայն միասնական քննությունների առաջին փուլը: Քննական պայքարը թեժ է, քննարկումները այս ամենի շուրջ` նույնպես:

Ոմանք դժգոհ են ցածր միավորներից, ոմանք`  քննական թեստերում առկա անորոշություններն են մատի փաթաթան սարքել, ոմանք էլ` ճիշտ հակառակը` գոհ են, քանի որ ցածր միավորներ հավաքելով էլ հնարավորություն ունեն ուսանողական նստարանին հայտնվելու: Ինչեւէ:
ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար ՎԱՉԱԳԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ «Իրավունքին» տեղեկացրեց, որ ս.թ. հունիսի 25-ին հանրապետությունում մեկնարկեց բարձրագույն հաստատություններ դիմում-հայտերի ընդունման երկրորդ փուլը` հավելելով, որ այն կտեւի մինչեւ ս.թ. հուլիսի 2-ը: Նշենք, որ երկրորդ փուլին կարող են մասնակցել բանակից զորացրվածները, քոլեջի շրջանավարտները, ինչպես նաեւ արտասահմանյան ուսումնական հաստատություններն ավարտող մեր հայրենակիցները:
Վ. Գալստյանի խոսքերով` Երեւանի պետական համալսարան, առաջին փուլի արդյունքում, դիմել է 3600 դիմորդ: «Անցյալ տարվա համեմատ, դիմորդների թիվը նվազել է մոտ 400-ով: Պատճառները տարբեր են: Դժվարանում եմ ասել, թե որն է հստակ պատճառը: Այս տարի հանրապետության բարձրագույն պետական եւ մասնավոր բուհեր դիմել է 12. 400 դիմորդ: Անցած տարի դիմորդների թիվը եղել է 14.800»: Դիտարկմանը, թե մտահոգվելու առիթ է տալիս ներկայացված ցուցանիշը մայր բուհի համար, Վ. Գալստյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Բնականաբար: Մրցակցությունը բուհերի միջեւ գնալով թեժանում է: Սակայն ԵՊՀ-ն ամեն ինչ անում է, որ մրցակցությունից պատվով դուրս գա: Ավագ դպրոցների հետ ունենք համագործակցության պայմանագրեր,  որտեղ մեր դասախոսները հատուկ լրացուցիչ կրթական դասաժամեր ունեն, ճանաչողական այցերով աշակերտները ԵՊՀ-ի տարբեր ֆակուլտետներ են հրավիրվում, հանդիպում համալսարանի ղեկավարության, դասախոսական կազմի հետ: Մի խոսքով, մենք ամբողջ տարին պետք է աշխատենք, որպեսզի հավուր պատշաճի ընդունելություն ունենանք»:

«ԱՆԳԼԵՐԵՆԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ Է»

Հունիսի 25-ին դիմորդները հանձնեցին անգլերենի բանավոր քննությունը: «Իրավունքը» ներկա է գտնվել ԵՊՀ-ում տեղակայված քննակենտրոնում, զրուցել քննական հանձնաժողովի նախագահ ՍՎԵՏԼԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ: Ըստ տիկին Մարգարյանի` դիմորդների պատրաստվածությունը եղել է միջին մակարդակի: Միջին միավորը 14-15-ն է եղել:

«Դիմորդը հնարավորություն ունի տեղում բարձրացնելու գնահատականը` մինչեւ 17 միավոր: Տրվում է երեք նախադասություն` թարգմանության համար: Եթե թարգմանությունն անսխալ է լինում, ապա միավորը բարձրանում է: Եթե կան սխալներ, իրավունք ունենք իջեցնել գնահատականը, բայց դա չենք անում` ի օգուտ դիմորդի: 17-ից բարձր գնահատականի համար զրուցում ենք, պարզում դիմորդի խոսակցական հմտությունները, ինչպես է կարողանում շարադրել մտքերը` բանավոր զրույցի ժամանակ»,- պարզաբանում է Ս. Մարգարյանը:

 

«ՎԱԼԵՐԻԱՆԱՅԻ ԹՈՒՐՄ ԵՆ ԽՄՈՒՄ ՈՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ»

ԵՊՀ տարածքում տեղակայված քննակենտրոնի հերթապահ թերապեւտ ԷԼՅԱ ՍԵԴՐԱԿՅԱՆՆ «Իրավունքին» տեղեկացրեց, որ անգլերենի (բանավոր) քննության ժամանակ որեւէ արտառոց դեպք չի գրանցվել: Հարցին, թե ինչ գանգատներով են բժշկուհուն դիմում դիմորդները, թերապեւտի պատասխանը հետեւյալն էր. «Բժշկին դիմելու հիմնական պատճառը` սթրեսն է, վախը քննությունից առաջ: Այն հեշտությամբ հաղթահարվում է. մի քանի կաթիլ վալերիանա, եւ լարվածությունն անցնում»:
Քննական օրերի ընթացքում բժշկուհուն դիմել են ջերմություն ունեցող մի քանի դիմորդ, որոնք դեղ են խմել ու շարունակել հանձնել քննությունը: Արձանագրվել է քթային արյունահոսությունների մի քանի դեպք, ինչպես նաեւ ստամոքսի խանգարումով մեկ դեպք:

Նշենք, որ քննակենտրոններում տեղադրված են մի քանի մոնիտոր, որոնց օգնությամբ ծնողները կարող են հետեւել դիմորդի գործողություններին: Լրագրողի հարցերին, սովորաբար, սպասումներով լի հոգատար հայրիկները, մայրիկները, պատահում է` գերդաստանի ներկայացուցիչները խուսափում են պատասխանել` առաջնորդվելով` առաջ Աստված արտահայտությամբ:


ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում