ՌՈՒՍԵՐԵՆԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԵՆ (Տեսանյութ)

Արխիվ 12-16

ՌՈՒՍԵՐԵՆԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԼ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ՉԵՆ (Տեսանյութ)

 

Այսօր տեղի ունեցավ «Ռուսաց լեզու եւ գրականություն» (բանավոր) քննությունը:  «Իրավունքը» ներկա է գտնվել քննակենտրոնում, զրուցել առարկայական հանձնաժողովի նախագահ ԼԻԼԻԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ: Ըստ նրա`դիմորդների պատրաստվածությունն ոչ այնքան պատշաճ էր: «Այսօր առաջին քննական օրն էր «Ռուսաց լեզու եւ գրականություն» (բանավոր) առարկայից: Պետք է ասեմ, որ դիմորդների պատասխաններն այնքան էլ գոհացուցիչ չեն: Երկու դիմորդի ստիպված եղանք անբավարար գնահատական նշանակել», - ցավով արձանագրում է տիկին Բալասանյանը`հավելելով, որ քննությանը ներկայացած դիմորդներն այդքան էլ հստակ  չեն պատկերացնում իրենց ապագան, ինչը մտորելու տեղիք է տալիս:  «Ինքս դասավանդում եմ մանկավարժական համալսարանում ու կարող եմ ասել, որ նման լեզվի իմացությամբ նրանց շատ բարդ կլինի սովորել բանասիրության ֆակուլտետում: Կարծում եմ, որ այստեղ անելիք ունեն ծնողները, ովքեր պետք է օգնեն երեխաներին մասնագիտության ընտրության հարցում, այլ ոչ առաջնորդվեն այն հանգամանքով`երեխան սիրում է ռուսերենը»,- ընդգծեց առարկայական հանձնաժողովի նախագահը:

Լ. Բալասանյանն ասաց նաեւ, որ երկու դիմորդ պարզապես հիացրել են իրեն: «Ինչպես պարզվեց, աղջիկները հեռավոր մարզերից էին: Նրանք փայլուն ուսուցիչներ են ունեցել ու քննությանն էլ հավուր պատշաճի էին ներկայացել»:

Նշենք, որ դիմորդների մեծամասնությունը դժվարությամբ էին արտաբերում բառերը, շփոթում նախադասության գլխավոր եւ երկրորդական անդամները, պարզունակ տարբերակով ներկայացնում գեղարվեստական գրականության նմուշները:


 

Նյութը, տեսանյութը`Վ. ՄՈԻՐԱԴՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում