ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՒ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ ՃԻՇՏ ՀԱՄԱՐՈՒՄ ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿ-Ը ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ՏԱԼԸ

Արխիվ 12-16

ՏԵՍՆԵՍ ԻՆՉՈՒ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ ՃԻՇՏ ՀԱՄԱՐՈՒՄ ՈՐՈՏԱՆԻ ՀԷԿ-Ը ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻՆ ՏԱԼԸ


Ռոբերտ Քոչարյանի վերջին աղմկոտ հարցազրույցը շարունակում է տարբեր մեկնաբանություններ առաջ բերել: Ու թեեւ, ինչքան էլ աբսուրդ է թվում, այդ հարցազրույցով պարոն Քոչարյանը փորձել էր ընդդիմադիր կեցվածքով արտահայտվել հայաստանյան մի շարք հնչեղ թեմաների առնչությամբ, սակայն պատասխան գնահատականները հիմնականում բացասական ու հաճախ էլª ծայրահեղ կոշտ էին:

ՍՈՂՈՄՈՆՅԱՆՆ ԷԼԻ ՙՀԱՄԸ ՀԱՆԵՑ՚

Եվ ահա, ըստ հին ՙավանդույթի՚, երթեւեկության կանոնների տուգանքների եւ կարմիր գծերի թեմայով տրված պարոն Քոչարյանի վերջին հարցազրույցի հարուցած քննադատությունների շարանին ստիպված էր պատասխանել նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Ընդ որումª այդ արձագանքը, կարծես թե, բավականին նյարդային էր ստացվել, հաշվի առնելով դրա չափից դուրս խոցելի լինելը: Օրինակª ասելով, թե պատասխանում է ՙկարմիր գծերի՚ եւ տուգանքների չափերի հետ կապված Տարոն Մարգարյանի ու փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի կողմից Քոչարյանին տված պատասխաններին, պարոն Սողոմոնյանը Երեւանի քաղաքապետի գնահատականների առնչությամբ ընդամենը նման հակափաստարկ է բերում. ՙՀարց է ծագումª եթե ամեն ինչ լավ է, ապա ինչո±ւ է հասարակության վերաբերմունքն այդքան բացասական... Այդ հարցը առաջին հերթին պիտի իրենք իրենց տան իշխանությունները, այդ թվում եւ Երեւանի քաղաքապետարանը՚: Միանգամայն տեղին դիտողություն, ինչպիսին որ, ի դեպ, համարում ենք նաեւ բարձր տուգանքների եւ ՙկարմիր գծերի՚ հետ կապված Ռ. Քոչարյանի շատ մտքեր: Միայն թե այս դեպքում պարոն Սողոմոնյանը լավ կաներ, որ պատասխաներ նաեւ այն հարցին, որ եթե ներկայումս իրենց առաջ տարածի պես Քոչարյանի ժամանակ էր ամեն ինչ տեղը-տեղին, երկիրը ծաղկում էր եւ այդպես շարունակ, ապա ինչու էին նրա դեմ զանգվածային բողոքներ տարվում ե°ւ վերընտրվելուց հետոª 2003-ին, ե°ւ 2007-ին: Ուրեմնª ՙինչու էր հասարակության վերաբերմունքն այդքան բացասական՚ Քոչարյանի օրոք. ըստ Վ. Սողոմոնյանի տրամաբանությանª ամեն ինչ վատ էր: Դե դրանից հետո էլ որ բարոյական իրավունքով է հիմա Քոչարյանը քարոզներ կարդում. ձեւը գիտեր, թող իր ժամանակ երկիրը դրախտ սարքեր:
Քաղաքապետին նվիրված այս փոքրիկ հատվածից հետո պարոն Սողոմոնյանն անցնում է փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանին ՙտեղը դնելուն՚ª մի կես ժամ պատմելով, թե Գերմանիայում ինչքան տուգանք են վճարում ավտոմեքենայի արագությունը գերազանցողները: Բայց վերջում, մեկ է, դժվար էր չանդրադառնալ այն փաստին, որ հայաստանյան գերբարձր տուգանքները հենց Քոչարյանի օրոք են հաստատվել: Բայց ահա դրա բացատրությունը բանի պետք չէ. ՙԻսկապես, այդպիսի փոփոխություն եղել է հենց 2007 թվականին, սակայն այժմ տուգանքների գործնական կիրառումը հիմնվում է միանգամայն այլ տեխնիկական բազայի եւ տուգանողների այլ շարժառիթների վրա...՚: Ինչ բազա, տեսախցիկնե±րը նկատի ունի: Բայց շարքային վարորդի համար ի±նչ տարբերություն, թե խախտումն ով կարձանագրի, տեսախցի±կը, թե± ավտոտեսուչը: Կամ միգուցե պարոն Սողոմոնյանն ակնարկում է, թե այն ժամանակ ավտոտեսուչը խախտումը տեսնում, բայց չէր արձանագրում: Որ վարորդից փողն առնում ու թողնում էր: Երեւի, քանի որ խոսում է նաեւ ՙտուգանողների այլ շարժառիթներից՚: Ուրեմն պարոն Քոչարյանի օրոք ո±րն էր ՙտուգանողների այլ շարժառիթները՚ª ըստ Վ. Սողոմոնյանի, կաշառքը: Այսինքն, որ հիմա այդ գումարի մի մասը մի քանի մասնավոր գրպաններից տեղափոխվել է մեկ մասնավոր գրպան, դա± է վրդովեցրել Ռ. Քոչարյանին...

ԻՍԿ ՈՎ Է ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԴԻՍԱԿԱՆԻ
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ


Մի խոսքով, հստակության փոխարեն պարոն Սողոմոնյանը մի բան էլ ՙցեխ շպրտեց՚ երկրորդ նախագահի վրա: Ընդ որում, մեկ այլ կարեւոր խնդրի, որին անդրադարձել էր պարոն Քոչարյանը, Սողոմոնյանը մոտ անգամ չի եկելª խոստանալով դրան անդրադառնալ առանձին: Խոսքը ՙՈրոտան՚ ՀԷԿ-ի սեփականաշնորհման պատմության մասին է, որի հետ կապված եւս Ռ. Քոչարյանը մի շարք տարօրինակ մտքեր էր հայտնել: Առաջին իսկ միտքը արդեն իսկ երկար մտորումների տեղիք է տալիս. ՙԱյդ գործարքի մեջ միակ դրական հանգամանքը ՀՀ էներգետիկայում ամերիկյան ընկերության ներգրավումն է՚:
Դրա ի±նչն է դրականª պարոն Քոչարյանն այդպես էլ չի մեկնաբանում, եւ ստիպված ենք ենթադրությունների գիրկն ընկնել: Ուզում է ասել` դրական է հայաստանյան էներգետիկայում ամերիկացիներին ներգրավելը, քանի որ մեր մնացած բոլոր էներգետիկ օբյեկտները ռուսների կառավարման տա±կ են: Անշուշտª պետության համար շատ լավ կլիներ սեփականատերերի առումով դիվերսիֆիկացված էներգետիկա ունենալը, որի մասին բազմիցս առիթներ ունեցել ենք խոսել նաեւ այն օրերին, երբ պարոն Քոչարյանի ղեկավարմամբ մեկը մյուսի հետեւից հայաստանյան էներգետիկան հանձնվում էր ռուսներին: Ու հիմա, երբ նրա կարծիքով, գոնե մի ամերիկացի է պետք, նշանակում է, որ երկրորդ նախագահը սխա±լ է համարում իր իսկ էներգետիկ քաղաքականությունը: Եթե այդպես է, ողջունում ենք, միայն թեª մի քիչ ուշ է` փոշմանելու համար:
Կամ գուցե նկատի ունի, որ ամերիկացիներն ավելի լավ կառավարիչնե±ր են ու այդ պատճառո±վ է ճիշտ ՙՈրոտան՚ ՀԷԿ-ը նրանց տալ: Բայց այդ դեպքում ինչո±ւ էն գլխից մյուս օբյեկտները հենց ամերիկացիներին չէր տալիս:
Լավ, մի կողմ թողնենք այս տարօրինակ ՙամերիկասիրությունն՚ ու անցնենք պարոն Քոչարյանի այն մտքին, թե. ՙՀայաստանի էլեկտրագեներացիայի ամենագրավիչ միավորը վաճառվում է ծայրահեղ կասկածելի ձեւովª անտեսելով օրենսդրության պահանջները ¥շրջանցելով խորհրդարանը¤...՚: Եվ դրան հաջորդում են մի շարք այլ խախտումների եւ աննպատակահարմարության մասին թվարկումներ, որոնցից շատերը, ի դեպ, տեղին են:
Միայն թե ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանն այդ ամենին, ըստ էության, հակադարձում է, թե մասնավորեցման այդ մեխանիզմները հենց Քոչարյանի օրոք են մտել պրակտիկա. ՙՍա ամենեւին էլ առաջին նախադեպը չէ մեր երկրում, երբ մասնավորեցվում է գույքային համալիրը, ոչ թե ընկերությունը եւ որ այդ համալիրը մասնավորեցվում է կառավարության համապատասխան որոշումներով: Այսպես, 2003 թվականին Հայաստանի իշխանությունները մասնավորեցրել են ՙՍեւան-Հրազդանյան Կասկադ՚ ՓԲԸ եւ ՙՀրազդանի ՋԷԿ՚ ՓԲԸ գույքային համալիրները: Նշված դեպքերում գործընթացներն իրականացվել են առանց խորհրդարանի, որոշումներն ընդունվել են կառավարության կողմից եւ, համաձայն այդ ժամանակ գործող Սահմանադրության պահանջի, վավերացվել են գործող նախագահի կողմից՚:
ՙՀրազդանի՚ ՋԷԿ-ի մասնավորեցման մասին հանրությունը դեռ ինչ-որ կերպ տեղեկացվեց, քանի որ այն ռուսական կողմին անցավ ՙԳույքª պարտքի դիմաց՚ բանաձեւի շրջանակներում: Իսկ ահա ավելի շուտ մեծ մախինացիա հիշեցնող ՙՍեւան-Հրազդան կասկադ՚ ՓԲԸ-ի մասնավորեցումը շատ ավելի մութ էր, հաշվի առնելով, որ ՙՈրոտանի՚ ՀԷԿ-ից ամենեւին էլ ոչ պակաս կարեւոր այդ օբյեկտը մինչ այդª 2000-ականների սկզբներին գրավադրել էին ատոմակայանում կուտակված միջուկային վառելիքի 30-40 միլիոն դոլար պարտքի դիմաց: Թե որտեղից էր այդ պարտքը, ավելի կոնկրետª ինչ գողությունների հետեւանք, դեռ իր ամբողջական պարզաբանումն է պահանջում: Իսկ որ դրանից հետո մեկ էլ տեսանք, որ ՙՍեւան-Հրազդան կասկադն՚ այլեւս Հայաստանինը չէ, դա փաստ է:
Չնայածª արժե նորից հիշել այս պատմության մանրամասները, բայց դեռ սպասենք ՙՈրոտան՚ ՀԷԿ-ի մասով պարոն Սողոմոնյանի պարզաբանումներին:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում