ՙԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԹՈՂՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՚
Արխիվ 12-16ՙԱՄԵՆ ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԹՈՂՆԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՚
2014 թվականի հունիսի 1-ից Հայաստանում սպասվում է աշխատավարձերի բարձրացում, սակայն գիտնականները եւ ավագ գիտաշխատողները կրկին անտեսվեցին, քանի որ աշխատավարձերի բարձրացումը նրանց չի վերաբերում: Սա մտահոգիչ հանգամանք է թե° գիտնականի, թե° այն մարդկանց համար, ովքեր մտահոգված են երկրի գիտության զարգացմամբ: Այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր տարի Հայաստանից տասնյակ գիտնականներ մեկնում են այլ երկրներ` ապրելու եւ աշխատելու համար, մինչդեռ առանց գիտության` ժամանակակից աշխարհում նորմալ երկիր չես ունենա: Ուրեմնª գիտնականների աշխատավարձերը չբարձրացնելը չի նպաստի, որպեսզի մեծ թվով գիտնականներ լքեն երկիրը, ինչը կտանի հայաստանյան գիտության նոր անկումների: Այս հարցի պատասխանը ՙԻրավունքը՚ փորձեց ճշտել գիտնականներից եւ մտավորակններից:
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ ԳՈՀԱՐ ԲԱՐԴՈՒՄՅԱՆԸ փաստեց .
- Իհարկե, այս դեպքում գիտության նահանջ անպայման կսպասվի, երիտասարդները կսկսեն քիչ հետաքրքրվել գիտությամբ, քանի որ գիտության սպառումը մեր օրերում դժվար է: Գիտնականի ցածր աշխատավարձը կնպաստի նրան, որ շատ թվով գիտնականներ լքեն Հայաստանը, չնայած` անձամբ ես իմ երկրից երբեք չեմ գնա: Կարծում եմ, երիտասարդները պետք է գնան որոշակի քայլերի, որովհետեւ սա ամենաշատը ազդում է նրանց վրա, որովհետեւ նրանք պարտավորված են նաեւ կուտակային կենսաթոշակների պահումները հանել իրենց ստացած աշխատավարձից:
Գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ էլ այս մտքին է.
- ՀՀ անկախության առաջին տարիներից սկսած` կան նվիրյալ գիտնականներ, ովքեր, անկախ աշխատավարձերի չափերից, շարունակել են աշխատել եւ ծառայել գիտությանը: Սակայն արդեն համբերության բաժակը լցվում է, քանի որ երբ այսպիսի սոցիալական անարդարության սկզբունքով է բաշխումը արվում, եւ կոնկրետ չգիտես` ինչ նպատակներով թիրախավորված են հատկապես ԳԱԱ գիտնականները, ապա այս ամենը չեմ կարող այլ կերպ որակել, քան` ՙթքած՚ ունենալ գիտության վրա եւ իդեալ հռչակել ջպավոր եւ սափրագլուխ օլիգարխներին: Կարելի է խաղաղ ցույցերի միջոցով հասնել որոշ արդյունքի, արդեն 3-4 տարի գործում է ՙՊահանջում ենք գիտության ֆինանսավորում՚ նախաձեռնության խումբը, որը ինչ-որ քայլեր կատարեց այդ ոլորտում: Տրամաբանությունից դուրս է, բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ անում են, որպեսզի գիտնականը թողնի գիտությունը եւ գնա կարտոֆիլ ծախի կամ հավաքարարություն անի, այլ կերպ հնարավոր չէ:
ՀՀ գրողների միության նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ նույնպես հայտնեց իր մտահոգությունը.
- Իհարկեª շատ եմ ցանկանում, որ բարձրանա մտավորականի, գիտնականի եւ գիտությամբ զբաղվող բոլոր անձնաց աշխատավարձերը: Նրանց վարձարատրության բարձրացումը, մտավոր աշխատանքը պետք է մեզանում պատշաճ եւ բարձր մակարդակի վրա լինի: Մեր գրողների մի մասը աշխատում է գրականության ինստիտուտում, համալսարաններում, եւ ինչ վատ կլիներ, որ նրանք ստանային բարձր աշխատավարձ: Ես չգիտեմ` այս ամենը կազդի± գիտության զարգացման վրա, թե` ոչ, բայց ցանկությունս մեկն է, որ մեր երկրում մտավորականը ստանա արժանավայել աշխատավարձ:
Հրապարակախոս,ՙՇուշի՚ հիմնադրամի նախագահ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ իր հեռահար հարցումը ուղղեց այն մարդկանց, ովքեր չեն ցանկանում բարձրացնել գիտնականի աշխատավարձը.
- Եթե մարդը միայն օրվա ապրուստի մասին մտածի, նա կարո±ղ է լիարժեք զբաղվել գիտությամբ: Երբ երկրի գիտությունը արհամարհվում է, գիտնականներին ամենաչնչին աշխատավարձն են տալիս, ապա պարզ է, որ այդ երկիրն անընդհատ անկում կապրի: Միայն գիտնականի աշխատավարձ բարձրացնելը բավարար չի լինի, անհրաժեշտ է գիտության համակարգը ամբողջությամբ վերակառուցել:
ՙԻրավունքը՚ նույն հարցով դիմեց նաեւ Երեւանի ավագանու ՙԲարեւ Երեւան՚ խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆԻ հետ, սակայն տկն Բախշյանը հարցի շուրջ չհայտնեց իր տեսակետը` նշելով, որ զբաղված է:
Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե գիտնականի աշխատավարձի չբարձրացնելը կբերի արդյո±ք Հայաստանում գիտության նահանջի:
1. Գիտնականի աշխատավարձը պետք է մի քանի անգամ բարձրացնել, հակառակ դեպքում` գիտություն պարզապես չենք ունենա- 68%:
2. Պետք չէ ամեն ինչ միայն պետության վրա թողնել: Գիտությունը, եթե կարողանա ճիշտ սպասարկել տնտեսությանը, ապա այդ կերպ շատ ավելի լավ կֆինանսավորվի- 23%:
3. Նախ` այդ համակարգը պետք է խորքից արդիականացնել: Ունենք անգործունակ գիտնականներ, որոնց պետք է հեռացնել եւ եղած միջոցնեը դնել հեռանկարային ու երիտասարդ գիտնականների վրա- 9%:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

