ՎԱՐՉԱՊԵՏԻ ՔԱՂՑՐ ԽՈՍՔԻՆ ԷԼ ԻՆՉ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՙՇԱՔԱՐ՚

Արխիվ 12-16

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՔԱՂՑՐ ԽՈՍՔԻՆ ԷԼ ԻՆՉ ՆԱԽԱՐԱՐԱԿԱՆ ՙՇԱՔԱՐ՚

Երեկ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ անդրադարձավ նախորդ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ակտիվիստները մանրադրամներ էին նետել Հանրապետական կուսակցության պատգամավորների եւ կառավարության անդամների ուղղությամբ: Հ. Աբրահամյանը մասնավորապես նշեց. ՙՀասարակության որոշ անդամներ սկսել են իրենց դժգոհությունը արտահայտել ծայրահեղ սադրիչ, անընդունելի ձեւերով, ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու, ճնշելու փորձերի ձեւով, ինչպես օրինակ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերեւս, ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները եւս ունեն մարդու բոլոր իրավունքները եւ ազատությունները եւ ենթակա են պաշտպանության նույն ձեւով, ինչ հասարակության ցանկացած անդամ: Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն, ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին, ոչ միայն կողմ եմ, այլ մինչեւ վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները՚:
Թե տեղի ունեցածին, ինչպես է վերաբերվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԸ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վերջինս նշեց. ՙԿարծում եմ` վարչապետի ներկայացրածը շատ հստակ էր, եւ հարգանքը պետք է լինի փոխադարձաբար: Այդ առումով, կարծում եմ, որ իսկապես նաեւ արտահայտվելու ձեւերը պիտի լինեն առավել ընդունելի եւ հարիր` ժողովրդավարական պետություններին՚: Իսկ ՀՀ ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ պարզելով, որ լրագրողների հարցերը վերաբերում են պաշտոնյաների վրա մանրադրամներ նետելուն, նշեց, որ այդ մասին սպառիչ արդեն ասել է ՀՀ վարչապետը, եւ ավելացնելու ոչինչ չունի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում