ՙՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՙԵՍ ԴՐԱ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՉԵՄ ԻՋՆԵԼՈՒ՚

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ. ՙԵՍ ԴՐԱ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ ՉԵՄ ԻՋՆԵԼՈՒ՚


Ինչպես հայտնի է, ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը դատի է տվել Գյումրու քաղաքապետարանին` պահանջելով վճարել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անձի, ինչպես նաեւ նրա տան պետական պահպանության մեկ ամսվա վճարը` 850 հազար դրամ: Վարդան Ղուկասյանը ոստիկանության հետ պայմանագիր էր կնքել իր անձի դեմ մահափորձ կատարելուց հետո` 2009 թվականի փետրվարի 10-ից, եւ ոստիկանները 3 տարի շարունակ ծառայություն են մատուցել նախորդ քաղաքագլխին, իսկ  գումարը` ամսական 850 հազար դրամ, Գյումրու ավագանու որոշմամբ, փոխանցվել է համայնքային բյուջեից: Գյումրիում կատարված իշխանափոխությունից հետո Սամվել Բալասանյանը հրաժարվել էր Վարդան Ղուկասյանի անձի անվտանգության պահպանության նպատակով 850 հազար դրամ փոխանցել ոստիկանությանը, որի պատճառով էլ այս կառույցը դատի է տվել քաղաքապետարանին:
Նախօրեին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր դատական նիստը, նախնական նիստ արդեն իսկ տեղի է ունեցել, սակայն ո°չ հայցվոր կողմը` ոստիկանության ներկայացուցիչը, ո°չ էլ պատասխանողը` քաղաքապետարանի իրավաբանը, չեն ներկայացել: Նշենք, որ այս դատավարությունը երկու քաղաքապետերի միջեւ սկիզբ առած նոր կոնֆլիկտի մի մասն է. Սամվել Բալասանյանը իր հերթին դիմել է ոստիկանություն` պահանջելով քրեական գործ հարուցել Վարդան Ղուկասյանի նկատմամբ` համայնքային բյուջեի միջոցները ոչ տեղին օգտագործելու, վատնելու համար: Ոստիկանությունը մերժել է քրեական գործի հարուցումը` հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ, որն էլ դրդել է Սամվել Բալասանյանին` դատի տալ ոստիկանությանը: Մի քանի օր առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է ներկա քաղաքապետի բողոքը` ոստիկանության դեմ:
Վերոնշյալի հետ կապված` փորձեցինք զրուցել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, ով, սակայն, սովորույթին անդավաճան մնալով, ՙԲարեւ Ձեզ՚-ից հետո ընտրեց ՙալո..., ալո..., ալո...՚ տարբերակը, ուրիշ ոչինչ: Բնականաբար, խոսափողը դրեց այն պահին, երբ տեղեկացավ, որ լրատվամիջոցից են: Այնուհետեւ հեռախոսազանգերին այլեւս չպատասխանեց, ըստ երեւույթին, կռահելով, թե ինչ հարցով ենք զանգահարել:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ, ով, ի տարբերություն պարոն Բալասանյանի, շատ բարեհամբույր կերպով համաձայնեց պատասխանել մեր բոլոր հարցերին, սակայն լսելով Բալասանյանի անունը, պարոն Ղուկասյանը, հարցին հարցով պատասխանեց.
- Սամվել Բալասանյանն ով է:
- Գյումրու ներկայիս քաղաքապետը:
- Ձեզ ով է ասել, որ էդպիսի քաղաքապետ կա այստեղ: Սա հերթական իր բանսարկու գործելաոճն է, դա է իր ապրած կյանքը: Ես դրա մակարդակին չեմ իջնելու, դա իրենից ինչ է ներկայացնում` եղած-չեղած մի հաշիվ է: Ես դրան ինչ պատասխանեմ, գյումրեցիները իր ազգանունը փոխել եւ այլ անուն են դրել, ես ինչ ասեմ: Եկեղեցի եմ կառուցել, վատ բան չեմ արել, բայց էլի որոշ մարդիկ ուզում են կրկին տարբեր լրատվամիջոցներով թեմա գտնեն, որ վարկաբեկեն ինձ, դա է, ուրիշ բան չկա:
Հարցին, թե ինչն պատճառը, որ Բալասանյանը ներկա չէր նաեւ եկեղեցու խաչի օծմանը, պարոն Ղուկասյանը հավելեց.
- Խնդրում եմ, դրա անունը էլ չտաք, ես եկեղեցի եմ կառուցում ու շարունակելու եմ, ինչպես մինչ օրս, այդպես էլ ծառայել իմ ժողովրդին:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում