ՙԻՍԿ ԵՍ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՙԱՐՄԵՆԹԵԼԻ՚ ՎԱՃԱՌՔԸ, ՈՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՈՔ՚
Արխիվ 12-16ՙԻՍԿ ԵՍ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՙԱՐՄԵՆԹԵԼԻ՚ ՎԱՃԱՌՔԸ, ՈՐԸ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀՀ 2-ՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՕՐՈՔ՚
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն ու ՙքառյակ՚-Քոչարյան հնարավոր համագործակցությունը շարունակվում է բուռն քննարկվել հասարակական-քաղաքական դաշտում: ՙԻրավունքի՚ թղթակիցը այս եւ ներքաղաքական այլ հարցերի մասին զրուցեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ հետ:-Տիկին Ալավերդյան, ՙքառյակի՚ գործողությունները ոչ բոլորի համար են հասկանալի` մասնավորապես օրեր առաջ Ձեր գործընկեր, ՙԺառանգության՚ անդամ Ստեփան Սաֆարյանը կասկած էր հայտնել ՙքառյակ՚ ու Քոչարյան հավանական համագործակցության մասին: Համամի±տ եք այդ տեսակետի հետ:
- Ես չեմ հետեւում ՙքառյակի՚ գործողություններին: Մի բան կարող եմ ասել, որ ՙքառյակին՚` որպես միասնական ուժ, չի կարելի դիտարկել, քանի որ կան տարբեր մոտեցումներ եւ գաղափարներ: Եթե չորս ուժերը կարողանան գտնել այն միակ գործոնը, որի շուրջ իրենք կարող են միավորվել ճիշտ պահի, ճիշտ ժամանակ, դա կարող է դառնալ որոշիչ:
- ՙՔառյակի՚ քայլերի ու գործողությունների վերաբերյալ լռում է ՙԺառանգության՚ ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ինչո±վ եք դա բացատրում:
- Թույլ տվեք այդ հարցերին չպատախանել, քանի որ կուսակցության հետ ես գրեթե կապ չունեմ: Կուսակցության անդամների դերերի բաժանման մի մեխանիզմ է գուցե, որ սկզբից ուզում են հասկանալ` կուսակցության քարտուղարի ասածն ինչ արձագանք կստանա, իսկ հետո կխոսի կուսակցության նախագահը:
- Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում կասկածելի համարեց Որոտան հէկ-ի վաճառքը…
- Իսկ ես կասկածելի եմ համարում ՙԱրմենթելի՚ վաճառքը, որը տեղի է ունեցել երկրորդ նախագահի ժամանակ: Ես չգիտեմ, թե որտեղից է այդ էնտուզիազմը: Մենք իր ժամանակ ասել ենք` օլիգարխիայի արմատները գցվել են Լեւոն Տեր- Պետրոսյանի ժամանակ, իսկ իր ղեկավարման տարիներին դրանք դարձան անշրջելի: Օլիգարխիկ-մոնոպոլիստական համակարգը ժառանգություն ստացանք երկրորդ նախագահից:
- Նախկին նախագահի այս ակտիվությունն ինչո±վ է պայմանավորված:
- Որպես նախկին պաշտոնյա` նա իր պարտքն է համարում քննադատել այս իշխանություններին: Երկրորդ նախագահը երիտասարդ է, եւ ով է ասել, որ նրա առջեւ փակված են ճանապարհները: Բացի այդ` մեր ժողովուրդն է դյուրահավատ. նրան այնքան հույսեր է ներշնչում ցանկացած նախկին նախագահ, որ նա կմոռանա ամեն վատը, որ եղել է նրա օրոք: Բայց ես ժողովրդին չեմ մեղադրում:
- Քոչարյան-ՙքառյակ՚ համագործակցությունը հավանական համարո±ւմ եք: Եթե այո, դա ինչ կտա մեր հանրությանը:
- Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Բայց ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ այդ համագործակցությունը դրական կլինի մեր հանրության համար:
- Հավանաբար, հունիսի վերջին տեղի կունենա ՙԺառանգություն՚ կուսակցության համագումարը: Չեն բացառվում փոփոխություններ կուսակցության կազմում` նոր մարդիկ կհամալրեն կուսակցության շարքերը, շատերն էլ լքեն այն: Հնարավո±ր է կուսակցության շարքերը համալրողներից մեկը լինեք նաեւ Դուք:
- Ես անկուսակցական եմ` երդվյալ, դեռեւս ԽՍՀՄ տարիներից…
- Կուսակցությունում ընդգրկվելու առաջարկ չե±ք ստացել:
- Ոչ, չի արվել եւ չի արվելու: Բոլորը գիտեն` իմ հասարակական կեցվածքն ինձ համար թանկ է: Ես հասարակական իմ կեցվածքով ավելի շատ եմ օգուտ բերում, քան եթե լինեմ որեւէ կուսակցության անդամ:
- Միգուցե, այնուամենայնիվ, նեղացած եք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեզ չընդգրկեցին ՙԺառանգության՚ ցուցակում:
- Ես չունեմ այն օրգանը, որով նեղանում են: Ես այն ժամանակ էլ եմ ասել` վրդովված էի նրանից, որ ցուցակի առաջին համարներում չեն ընդգրկվել Ստեփան Սաֆարյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Ես միշտ գիտեմ, որ պահանջված եմ, կանգնած եմ մեր սարերի նման: Ես ասել եմ` կուսակցության մարտավարության հետ համաձայն չեմ, ես այստեղ ինձ չեմ գտնում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

