ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ.«ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐՈՎ ԵՐԳԵԼԸ` ԴԵՌԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ»
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆ.«ՀԱՅԵՐԵՆ ԲԱՌԵՐՈՎ ԵՐԳԵԼԸ`ԴԵՌԵՎՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ»
ՀՀ Կոմպոզիտորների եւ Երաժշտագետների Միության նախագահ Արամ Սաթյանի խոսքով` այսօր հայ երաժշտական արվեստը ծանր վիճակի մեջ է, որովհետեւ հեռուստատեսությունը, որը մատաղ սերնդին դաստիարակող օղակներից մեկն է համարվում` ողոված է անհասկանալի եւ ոչ հայկակն երաժշտությամբ: Չկան բարձրորակ տեսաֆիլմեր, ձայնագրություններ երաժիշտների եւ երաժշտության մասին: Նման հաղորդումները հեռարձակվում են կես գիշերն անց , այն էլ ինչպես Ա. Սաթյանն է ճիշտ բոնորշում «ով քնած է արթուն կացեք» սկզբունքով: Նա նկատում է, որ նախկինում հայի դաստիարակությունը այսպիսին չէր , ինչպիսին որ այսօր է , ինչպես դասական երաժշտությունը աստիճանաբար վերացվեց հեռուստաէկրանից, այնպես էլ վերանում է երգարվեստից: Այսօր իհարկե խոսվում է երգարվեստից, սակայն սա միայն կարծեցյալ, իրականում խոսվում է միայն երգերի մասին , իսկ երգարվեստից` ոչ: «Շատերի համար հայ երաժշտաարվեստի մեջ հայ հասկացողությունը անհասկանալի է , քանզի շատերին թվում է, որ հայերեն բառերով երգում է արդեն հայկական երգ է, ոչ` միայն հայերն երգելով չէ: Կարծում եմ այս ամենին շատ լուրջ անդրադարձ պետք է կատարվի եւ պետք է ասեմ, որ մեր միությունը իր մասով քայլեր կատարումէ»,-տեղեկացրեց ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ եւ մանրամասնելով ավելացրեց, որ կոմպոզիտորների միությանն կից ստեղծվելու է խումբ , որտեղ կհրավիրվեն երգիչների` ինչպես երիտասարդների, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ, որոնք կշրջեն Հայաստանի ամբողջ տարածքով եւ հայ հանրությանը կներկայացնեն մաքուր հայակական երաժշտությունը: Կոմպոզիտորների միության նախագահը չի կիսում տարածված այն կարծիքը, թե ժամանակակից երաժշտությունը չի ընկալվում ժողովրդի կողմից , որի հետեւանքով էլ այն չի ներկայացվում հեռուստատեսությամբ: Գորիսում ու Ղափանում մի շարք երիտասարդ կոմպոզիտորների տված համերգը այլ բան է վկայում` մարդիկ կոմպոզիտորներին ընդունել են խանդավառությամբ եւ մինչ օրս էլ այնտեղից նամակներ են հղում միությանը`համերգը կրկնելու խնդրանքով, կրկին հնչեցնելու այն ժամանակակից արվեստը, որը հեռուստատեսությամբ ու ռադիոյյով չի հնչում: «Մեր ունենք զարգացման տարբեր ձեւեր եւ հնարավորություններ, անհրաժետ է իրականություն դարձնել այն ամենը ինչ երկար տարիներ չի արվել`զարգացնել հայ երաժշտարվեստը եւ այն ներարկել ժողովրդի մեջ եւ իհարկե արտահանել, առանց արտահանելու մենք չենք կարող պատկերացնել մեր երաժշտական արվեստը ընդհանուր համաշխարհային ոլորտում »,-մեկնաբանեց պրն. Սաթյանը: Նա հորդորում է անընդհանտ չնայել թե դրսում ով ինչ է երգում ու ինչ լեզվով է երգում , սա նրանց խնդիրն է, իսկ հայը պետք է սիրի իր ազգը եւ պահպանի իր ունեցած արժեքները, քանի որ ոչ ոք հայի փոխարեն այդ ամենը չի անի: «Առաջին հերթին մենք պետք է մեզ սիրենք, կատարենք մեր ստեղծագործությունները, որպեսզի հետո ուրիշը տեսնի ու կատարի : Չեմ հասկանում ինչո՞ւ են դրսից եկող երրորդ, չորրորդ սորտի կատարողներին այդքան բարձրացնում, մեր երիտասարդները շատ լավ կատարողներ են »,-եզրափակեց Արամ Սաթյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

