ՙՀԱՅԱՍՏԱՆԻ` ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է՚
Արխիվ 12-16ՙՀԱՅԱՍՏԱՆԻ` ՄՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԱԾ Է՚
Ինչպես հայտնի է, ըստ նախնական տվյալների` հուլիսի 1-ին կստորագրվի Հայաստանի` ԵՄ-ին միանալու պայմանագիրը: Ուստի, հաշվի առնելով այն փաստը, որ հաշված օրեր են մնացել պայմանագրի ստորագրմանը, փորձեցինք ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻՑ հետաքրքրվել` արդյոք ամեն ինչ պատրաստ է` անդամակցության համար, եւ շտկվել են արդյոք գոյություն ունեցող որոշակի տեխնիկական խնդիրները:-Կխուսափեմ այս պահին գնահատականներ տալուց, որովհետեւ դեռ որեւէ հրապարակային քննարկում չի եղել` կապված այդ տեխնիկական կետերի հետ: Ես նույնիսկ ինքս` անձամբ հարցեր եմ ուղղել արտաքին գործերի փոխնախարարին` այդ տեխնիկական կետերի առումով, սակայն որեւէ հարցի պատասխան հստակ չեմ ստացել: Կարծում եմ, կարեւորագույն հարցը Լեռնային Ղարաբաղի հարցն է, որը պետք է որոշակի քննարկման առարկա դառնա, եւ հստակություն մտնի, ինչպես նաեւ կան դեռեւս հստակեցման, կոնկրետացման մի շարք հարցեր: Բայց, թե մինչեւ հուլիսի 1-ը կամ հուլիսի 3-ը դա կստորագրվի, թե` ոչ, այս պահին որեւէ տեղեկատվություն, գործող իրադարձությունների վերաբերյալ մենք չունենք:
Նույն հանձանաժողովի անդամ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱՄԼԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւս որեւէ պաշտոնական հայտարարություն չի լսել, սակայն համամիտ չէ ԲՀԿ խմբակցության պատգամավորի այն տեսակետին, որ Ղարաբաղի հարցը մտնում է վերոնշյալ փաստաթղթի ստորագրման տրամաբանության մեջ. ՙՊաշտոնապես տեղյակ չեմ, որ առկա խնդիրները լուծվել են, թե` ոչ, բայց հենվելով ունեցածս տեղեկությունների վրա, կարծում եմ, որ այդ հարցերը լուծվել են, եւ Հայաստանը անպայման կստորագրի ԵՄ-ին անդամագրվելու փաստաթուղթը: Ռուսական կողմից հայտարարել են, որ այդ փաստաթղթերի մշակման գործընթացը ավարտվում է, եւ չորս հանրապետությունների ղեկավարներն այն կստորագրեն հարմար պահին եւ ժամանակին: Ես համամիտ չեմ այն անձանց տեսակետներին, ովքեր պնդում են, որ Ղարաբաղի հարցը մտնում է վերոնշյալ փաստաթղթի ստորագրման տրամաբանության մեջ: Ղարաբաղը ինքնուրույն պետություն է եւ իր հարցերը ինքն է որոշում: Չեմ կարծում, որ նախագահի խոսքից ավել, որեւէ մեկը էլի ասելիք ունի: Հայաստանը իր սահմաններով` որպես անկախ պետություն, անդամագրվու է ՄՄ-ին, Ղարաբաղի հարցը այս կոնտեքստում չի քննարկվում: Իսկ եթե ընդդիմությունը ստիպում է, որ Ղարաբաղի հարցն էլ այնտեղ քննարկվի, ապա դա ուղղակի ասում է` ասելու համար: Ղարաբաղի հարցը պարզապես շահարկում են, ուրիշ ոչինչ: Զարմանում եմ` ինչո±ւ ենք մենք ցանկալին իրականության տեղ փորձում ներկայացնել, այո, շատ լավ կլինի, որ նրանք համաձայնեն, որ Ղարաբաղն էլ` արդեն, որպես ինքնուրույն պետություն, մտնի ՄՄ-ի կազմի մեջ, բայց նման բան առայժմ չկա: Հետո, էդ ո±վ է ասում, որ Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին կասկածի տակ է դրված, այդ հարցը լուծված է, մենք ինքներս ենք ընդամենը փորձում այդ հարցը շահարկել, մնացել է, ընդամենը, այդ փաստաթղթի տակ ստորագրություն դնեն: Ամեն հարց էլ կարող է հետաձգվել` մինչեւ վերջնական լուծման հասնելը, կարծում եք` Եվրամիությունը մեկ օրո±ւմ ստեղծվեց: Մինչ օրս Եվրամիությունը խնդիրներ ունի այն երկրների հետ, որոնք չեն ընդունում այդ արժույթը, օրինակ` Անգլիան ՙեվրո՚ արժույթը մինչ օրս չի ընդունում, այնպես որ, եթե մեկ անգամ հետաձգվել է, չպետք է դրանից մեծ-մեծ խնդիրներ սարքել: Բարդություններ միշտ էլ լինում են միջպետական հարաբերությունների մեջ՚:
Պատգամավորի խոսքով` այսօր հակառուսական համաշխարհային տենդենց է նկատվում, եւ հաշվի առնելով այդ փաստը` մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այն չանդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա. ՙԸնդդիմությունը` որպես այդպիսին իր առջեւ գլոբալ խնդիրներ չի դնում, քանի որ ինքը օժտված չէ համապատասխան հասարակական վստահությամբ կամ աջակցությամբ, հետեւապես, այն միշտ փնտրում է մի փոքր շտրիխ, փոքր հարց արծարծել եւ հանրության ողջ ուշադրությունը շեղել իրենց վրա: Եվ եթե օբյեկտիվ լինենք, կնկատենք, որ դա իրենց որեւիցե մի հաջողության չի հասցնում: Հիմա ընդդիմությունը սկսել է նոր թափով փնովել հայ-ռուսական հարաբերությունները` մոռանալով, որ հայ-ռուսական հարաբերությունները պատմական, դարավոր բարեկամություն ունեն: Եվ եթե մի ռուս կամ մի հայ մի բան է ասել, որը այդ կոնտեքստում չի տեղավորվում, ապա դա ամենեւին չի նշանակում, որ դա հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման կամ բարելավման նշան է: Հայ-ռուսական հարաբերությունները միշտ եղել են, կան եւ կլինեն, չեմ կարծում, որ Կիսելյովը կամ ինչ-որ մեկ ուրիշը կարող են իրենց, այսպես ասած, մի ոչ կոռեկտ արտահայտությամբ ստվեր նետել եղած հարաբերությունների վրա: Իսկ այն մարդիկ, ովքեր ամեն կերպ փորձում են մտացածին պատճառներ փնտրել, որպեսզի հայ-ռուսական հարբերությունները վատանանան, նրանք մեր հայ ազգի թշնամիներն են, նրանք մեր ժողովրդի լավը չեն ցանկանում: Այսօր շատ կարեւոր է, Ռուսաստանի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունները: Տեսեք, թե ինչ համաշխարհային աղետ է կատարվում Ուկրաինայում, երկու սլավոն ազգեր իրար հետ լեզու չեն գտնում, որի հետեւանքով խոշոր պատերազմ է ծավալվել: Որից կարելի է ենթադրել, որ կան ուժեր, որոնք չեն ուզում, որ երկու սլավոնական ազգեր բարեկամական հարաբերություններ պահպանեն: Այդ նույն ուժերը, ցավոք, գործում են նաեւ Հայաստանում, որոնք չեն ուզում, որպեսզի հայ եւ ռուս հարաբերությունները նորմալ լինեն, Հայաստանը եւ Ռուսաստանը հանդես գան միասին: Եվ, ընդհանրապես, հակառուսական համաշխարհային տենդենցը, որ կա այսօր` ԱՄՆ-ի գլխավորությամբ, ստվեր է նետում նաեւ մեր հարաբերությունների վրա, եւ մենք պետք է ամեն կերպ զգուշանանք, որ հայ-ռուսական դարավոր բարեկամական հարաբերությունը չփչանա՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

