ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳՆԱԼՈՎ ԹԵԺԱՆՈՒՄ Է

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԳՆԱԼՈՎ ԹԵԺԱՆՈՒՄ Է


Այն, որ իրաքյան իրավիճակը սրընթաց տեմպերով ստանում է ներիսլամականª սուննիների եւ շիաների միջեւ հակամարտության բնույթ եւ հենց իր այդ տեսքով էլ տարածաշրջանային պատերազմի վերածվելու լուրջ վտանգ է պարունակում, ակնհայտ է: Ու այդ իրողությունը շատ ավելի վտանգավոր է դարձնում այն փաստը, որª արդեն իսկ ընթացող ներիրաքյան պատերազմը, Սիրիայի օրինակով ունի նաեւ ընդգծված աշխարհաքաղաքական բնույթ:

ԿՓՈԽՎԻ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՔԱՐՏԵԶԸ

Հայաստանի համար այս ամենն ունի այն ահռելի վտանգը, որ գործողությունները ծավալվում են մեր սահմաններից հազիվ մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա եւ ամեն պահ կարող են ծավալվել դեպի բուն մեր սահմաններ, ընդ որումª նման նախադրյալներ բացահայտորեն նկատվում են:
Ամեն դեպքում ներիսլամական տեսանկյունից ներկայումս պատկերը հետեւյալն է: Բաղդադի ուղղությամբ հարձակումը շարունակող ՙԻրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն՚ ¥ԻԼԻՊ¤ խմբակցությանն արագ թափով սկսել են միանալ ոչ միայն Իրաքի երբեմնի ղեկավար Սադամ Հուսեյնի բանակի երբեմնի մարտիկները, այլեւ Իրաքում փոքրամասնություն կազմող սուննիական տարբեր խմբերը: Մինչեւ իսկ ՙԱլ Քայիդայի՚ սիրիական թեւը կազմող ՙՋեբհաթ ան Նուսրան՚ խմբավորումը, որը դեռ շարունակում է վերահսկել Իրաքին սահմանակից սիրիական որոշ տարածքներ, օրերս հայտարարեց ԻԼԻՊ-ին միավորվելու մասին: Այսպիսովª այն սուննիական ծայրահեղ իսլամիստական համակարգը, որը մինչ այս Սիրիայում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հովանու ներքո կռվում էր Ասադի դեմ, ներկայումս տեղափոխվել է Իրաք:
Մյուս կողմիցª Սադամին կախելուց հետո շիաական դարձած Բաղդադին իր հովանավորությունն է խոստանում նախ պաշտոնական Թեհրանը, ապաª վերջին օրերին լուրեր շրջանառվեցին նաեւ, որ Բաշար Ասադը եւս Իրաքում ավիացիոն հարվածներ է հասցնում ԻԼԻՊ-ին:
Ընդ որումª Իրանի միջամտությունը նաեւ շատ ավելի ընդգծված կրոնական երանգ ստացավ այն բանից հետո, երբ հեղինակավոր հոգեւորականությունը ի դեմս այաթոլլա Նասիմ Մեքարիմ Շիրազի, օրերս կոչ արեց շիաական հատվածինª սկսել ջիհադ. ՙԻրաքի տարածքային ամբողջականությունն ու սուրբ վայրերը պահպանելու համար՚: Եվ արդյունքում, Սադամին կախելուց հետո ԱՄՆ-ի կողմից Իրաքում ստեղծված բանակը, որը բոլոր ցուցանիշերով բազմապատիկ անգամ գերազանցելով ԻԼԻՊ-ին, թեեւ ՙանհասկանալիորեն՚ պարզապես անհետացավ, սակայն արտաքին, հիմնականում Իրանի օգնությունն ու Իրաքում մեծամասնություն կազմող շիաների օր օրի ստվարացող աշխարհազորը կարողացավ դիմանալ առաջին հարվածին: Ու արդյունքումª պատերազմը սկսում է երկարատեւ դառնալ, ինչը նշանակում է, որ աստիճանաբար դրա մեջ կարող են ներառվել Մերձավոր Արեւելքի ողջ շիա-սուննիական հատվածը, այսինքնª գործնականում ողջ Մերձավոր Արեւելքը:
Այս առումով, իհարկե, Հայաստանի համար կարեւորվում է, թե իրենց ինչպես կդրսեւորեն մեր անմիջական հարեւանները: Ընդ որում, արդեն այս պահին է մեր հարեւաններից ոչ միայն Իրանի, այլեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի անուններն ակտիվորեն շոշափվում իրաքյան այս իրադարձությունների համատեքստում: Իրանի թեման, անշուշտ, առաջնայինն է, հաշվի առնելով, որ այդ երկիրը թեեւ դեռ ոչ ամբողջովին տեսանելի ձեւով, սակայն արդեն իսկ ինչ-որ կերպ խառնված է այդ պատերազմի մեջ: Ընդ որում, ժամանակի ընթացքում Իրանի ներգրավվածությունը կարող է միայն աճել, հաշվի առնելով, որ բացի կրոնականից, Իրանը նաեւ գործնականում մեծ խնդիրներ ունի: Իրան-Իրաք-Սիրիա առանցքը, որը գնալով ամրապնդվում է, եւ որի հաշվին Սիրիան կարողացավ գոյատեւել պատերազմում, կարող է միանգամից խզվել, եթե Բաղդադն անցնի ԻԼԻՊ-ի վերահսկողության տակ: Դրա հաջորդ քայլը, թերեւս, կդառնա արդեն նաեւ իրաքյան հզոր պոտենցիալն իր վերահսկողության տակ առնելով էականորեն հզորացած ԻԼԻՊ-ի հետագա ծավալումը դեպի Սիրիա, այնուհետեւª Լիբանան եւ մասամբª Հորդանան: Ընդ որում, սիրիական պատերազմի այդ երկրորդ փուլում Ասադին հազիվ թե հաջողվի դիմանալ, հաշվի առնելով, որ Իրանի աջակցությունն էլ է դառնալու սահմանափակ: Եվ արդեն Սիրիայից հետո միանշանակ ԻԼԻՊ-ի թիրախը դառնալու է Իրանը: Հենց այդ ծայրահեղ զարգացումների դեմն Իրանը, թերեւս, պետք է փորձի առնել ամեն կերպ Բաղդադը պաշտպանելով: Իսկ այդ դեպքում ո±րն է երաշխիքը, որ միանգամից ետ չեն գա նաեւ Իրանին ռազմական հարված հասցնելու դեռ կենսունակ ամերիկա-իսրայելյան ծրագրերը:

ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՐՋ

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա թեեւ դեռ Մոսուլի գրավման պահին այդ քաղաքի թուրքական հյուպատոսության մի քանի տասնյակ աշխատակիցները գերեվարվեցին ԻԼԻՊ-ի կողմից, սակայն այն տպավորությունն է, որ դա բացարձակապես Անկարային չի մտահոգում: Ավելին. Անկարան բավականին հանգիստ է ընդունում նաեւ ԻԼԻՊ-ից քանիցս հնչած այն հայտարարությունները, որ իրենց երազած նոր սուննիական Խալիթաության սահմաններում մոտ ժամանակներս պետք է ներառեն նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը:
Թուրքական այս հանդարտությունը կարելի է հասկանալ. ի վերջո Սիրիայում հենց Անկարան էր իսլամիստական խմբավորումների ամենամեծ զինողն ու հովանավորողը, եւ եթե նրանց իրոք հաջողվի Իրաքի եւ Սիրիայի զգալի հատվածների հաշվին պետություն հիմնել ու լուրջ սպառնալիք դառնալ Իրանի համար, դա կարող է Թուրքիայի համար դառնալ տարածաշրջանային գերիշխանության ուղիղ ճանապարհ: Իհարկեª նման պետության առաջացման դեպքում Իրաքում, միգուցե նաեւ Սիրիայումª Թուրքիայի սահմանների հարեւանությամբ ի հայտ կգա քրդական պետականություն: Առավել եւս, որ Իրաքի քրդերը, ինչպես որ վերջերս առիթ ունեցել էինք ենթադրել, ԻԼԻՊ-ի հանդեպ չեզոքություն են պահպանում, ինչը նշանակում է, որ նրանք Իրաքը մասնատելուց հետո քրդական պետություն ստեղծելու երաշխիքներ ԱՄՆ-ից ստացել են: Բայց այն փաստը, որ այս օրերին իրաքյան քրդերի առաջնորդները ակտիվ այցելություններ են կատարում Թուրքիա, խոսում է այն մասին, որ ըստ ամենայնի` փորձում են ձեռք բերել թուրք-քրդական հստակ պայմանավորվածություններ, որպեսզի Թուրքիան Քրդստանի ստեղծման գաղափարն իր համար վտանգավոր չհամարի:
Մյուս կողմից էլ դա երաշխիք է, որ ավելի շատ շիաականության հետեւորդ համարվող Ադրբեջանը եւս, թեեւ հիշատակված սպառնալիքներին, սակայն տարածաշրջանում սուննիական խալիֆաթի ի հայտ գալու տարբերակն իր համար վտանգավոր չհամարի: Չնայածª Ադրբեջանն ունի տարբեր գնահատականներով մոտ 30 տոկոսանոց սուննիական զանգված, որը, չմոռանանք, որ ակտիվ մասնակցություն է ունենում նաեւ սիրիական պատերազմում: Եվ հիմա էլ ԻԼԻՊ-ի կազմում են մի քանի հազար թուրքեր եւ մի քանի հարյուր ազերիներ, եւ ադրբեջանցի այդ զինյալներին ղեկավարելու համար օրերս էլ Իրաք մեկնեց Ադրբեջանում իսլամի սունիական հայտնի առաջնորդներից մեկըª Ալիխան Մուսաեւը: Հիշելով նաեւ, որ դեռ սիրիական պատերազմի ժամանակ հայտնի դարձավ, որ այդ երկրներ մեկնելու համար զինյալների հավաքագրումը վերահսկվում է Ալիեւի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, դժվար չէ կռահել, թե իրաքյան այս պատերազմում ում կողմը կլինի Բաքվի փաստացի աջակցությունը: Առավել եւս, որ տարածաշրջանային նման գլոբալ քաոսը Բաքվին հնարավորություն է տալիս ոչ միայն վերհիշել իրանական ուղղությամբ իր հավակնությունների մասին, այլեւ նորից մտածել ղարաբաղյան հարցի ռազմական տարբերակի մասին: Ամեն դեպքում, այն սուր ակտիվությունը, որ այսօր զգացվում է Ղարաբաղի սահմաններին, թերեւս հուշում է, որ Ադրբեջանում արդեն իսկ կա ագրեսիվ տրամադրությունների որոշակի աճ:
Մի խոսքովª իրավիճակը զարգանում է չափազանց վտանգավոր հունով ու սրընթաց տեմպերով: Բայց նաեւ այս պահին դեռ չկա ավելի շատ Ուկրաինայի վրա կենտրոնացած Ռուսաստանի գործնական ռեակցիան, որի առկայությունը միայն հետագա զարգացման սցենարների մեջ որոշակիություն կմտցնի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում