ՙՙՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ԻՄ ՓՈՔՐԻԿ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ՚

Արխիվ 12-16

ՙՈՒՐԱԽ ԵՄ, ՈՐ ԿԱՐՈՂ ԵՄ ԻՄ ՆԵՐԴՐՈՒՄՆ ՈՒՆԵՆԱԼ ԻՄ ՓՈՔՐԻԿ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ՚

Օրերս Ազգային ժողովում կայացած հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստին ներկա էր նաեւ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, մեր հայրենակցուհի ԺԱՆՆԱ ՅԱՆՈՎՆԱ-ԻՎԱՆՈՎԱՆ: Հայրենիքում իր ունեցած տպավորությունների, հայ-ռուսական բարեկամության եւ իր ուշագրավ նախագծի մասին էլ ՙԻրավունքը՚ զրուցեց նրա հետ:
-Տիկին Ժաննա Յանովնա, ոչ թե որպես ռուսաստանյան քաղաքական գործիչ, այլ որպես հայուհի, ինչ կասեք հայ-ռուսական հարաբերությունների այսօրվա ու Ձեր հայաստանյան տպավորությունների մասին:  
- Արդեն ասել եմ, որ այս հողը հարազատ է ինձ մանկուց, եւ այս պահին մարդիկ, որոնց աչքերին նայում եմ, հասկանում եմ, որ շատ հարազատ են: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, այսօր մենք` Ռուսաստանը եւ Հայաստանը, ականատես ենք դառնում նոր պատմության, որը հնարավորություն է տալիս մտնել Մաքսային միություն եւ Եվրասիական տնտեսական միություն, որը պետք է կառուցվի վստահության վրա:
- Եթե փորձենք գոնե մի քանիսը թվել, ինչ հնարավորություններ կարող է տալ այս անդամակցումը:
- Նախ` պետք է խոսենք տնտեսության զարգացման մասին եւ, անշուշտ, պետք է պնդենք, որ մեզ պետք է էներգետիկա, տրանսպորտ: Նաեւ ուզում եմ մի քանի խոսքով ասել տուրիզմի մասին: Տուրիզմը գրավ է ներդրողի այցի համար, եւ դա ոչ միայն ճանապարհորդություն է` Հայաստանի տեսարժան վայրերով, այլ մեր երկրների ապագան է: Եվ հատկապես ուզում եմ նշել երեխաների տուրիզմի զարգացման մասին: Բացի այն, որ ես այսօր ձեր հյուրն եմ, նաեւ իմ նախագիծն եմ իրականացնում, քանի որ Հայաստան եմ բերել ինձ հետ հայ եւ ռուս երեխաներ Ռուսաստանից, որպեսզի նրանք տեսնեն ու հասկանան, թե որքան մոտ ենք մենք պատմական արմատներով, մեր հավատքով:
- Կմանրամասնե±ք, թե ինչ նախագիծ է:
- Ռուսաստանում սկսել եմ մի նախագիծ` ՙԲացահայտիր քո Ռուսաստանը՚ վերնագրով, որի շրջանակներում երեխաները շրջում են ողջ երկրով: Եվ այդ նախագիծը վերցնելով որպես հիմք` բերել եմ Հայաստան: Ես ուրախ եմ, որ կարող եմ իմ ներդրումն ունենալ իմ փոքրիկ հայրենիքի ճանաչման հարցում` մանկական հզոր հիշողության միջոցով:
- Հետաքրքիր է, թե ինչպիսին էին երեխաների առաջին արձագանքները` լինելով Հայաստանում:
- Երեխաներն ասում են` այնպիսի հյուրասիրություն է կազմակերպվում, որ կարծես միայն մեզ էին այսքան ժամանակ սպասում: Նրանց հետ իմ շփումից պարզ դարձավ, որ երեխաները ցանկանում էին իրենց տպավորություններով անմիջապես կիսվել սոցցանցերում: Նրանց համար սա բացահայտում էր:
- Այս ընթացքում փորձում էին հայերեն սովորել, թե ռուսերեն սովորեցնել:
- Սկզբնական շրջանում լեզվական բարդույթը կար, եւ երեխաները դժվարանում էին, բայց պարի լեզուն նրանց վրա ցնցող ազդեցություն ունեցավ, որովհետեւ դա նոր բան էր եւ միեւնույն ժամանակ` հետաքրքիր: Նրանք իրենց զգացին, ինչպես տանը, քանի որ այդ ջերմությունը, այդ հյուրընկալությունը եւ ուշադրությունը, որը հատուկ է հայերին, գրավեց նրանց: Նրանք գոհ են թե° սնունդից, թե° ուշադրությունից ու հյուրընկալությունից: Եղել են եկեղեցիներում, ռուսական գրքի կենտրոնում, անգամ կենտրոնը նրանց բառարաններ նվիրեց` հայերեն բառերով: Հուսով եմ, որ այս նախագծի լավագույն գնահատականը կլինի այն, որ ավելի շատ երեխաներ կգան, եւ սա կդառնա ապագայի ավանդույթ:
- Որպես քաղաքական գործիչ, ըստ Ձեզ, ինչպիսի ապագայի էին ՙդատապարտված՚ թե° հայերը, թե° ռուսները:
- Այստեղ արդեն ազգության հարց չի ծագում: Մենք պետք է առաջ գնանք եւ զարգանանք միասին, չէ որ կարեւորը միասին լինելն է: Պետք է հավատալ, որ ամեն ինչ կստացվի: Մենք շատ ուժեղ ենք միասին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում