ՙՈՉ ՄԻ ՏԵՍԱԿԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ, ՃՆՇՈՒՄ ՉԿԱ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚

Արխիվ 12-16

ՙՈՉ ՄԻ ՏԵՍԱԿԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆ, ՃՆՇՈՒՄ ՉԿԱ` ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ՚

ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան ՎՅԱՉԵՍԼԱՎ ԿՈՎԱԼԵՆԿՈՆ պատասխանելով ՙԻրավունքի՚ հարցին, թե շատ ընդդիմադիրներ եւ Եվրասիական տնտեսական միավորման դեմ արտահայտվողներ նշում են, եւ, ինչու չէ, նաեւ հեգնանքով ասում, որ ՄՄ-ին անդամագրվելը նույնն է, ինչ վերադառնալ խորհրդային տարիներին, ասաց.
ՙՆախ, բնականաբար, դրանք նույն բաները չեն, չնայած ձգտումը` միասնական լինելու, գործելու ոչ միայն տնտեսական ոլորտներում, այլ նաեւ չորս ուղղություններով, դա այն ձգտումն է` միասին լուծելու այն խնդիրները, որոնք առաջանում են տնտեսական ուղղություններում` բոլոր այն երկրներում, ովքեր անդամագրված են Եվրասիական տնտեսական միությանը: Ինչ վերաբերում է Խորհրդային Միությանը, ապա այն գործում էր այլ գաղափարախոսությամբ, այլ տնտեսական ու քաղաքական սկզբունքներ ուներ: Իսկ ահա Եվրասիական միություն կարող են մտնել եւ մտնում են անկախ, սուվերեն պետությունները, որոնք ունեն իրենց սեփական ներքին ու արտաքին քաղաքականությունը եւ իրենց հարաբերությունները: Որեւէ տեսակի բռնություն, ճնշում, պարտադրում, որպեսզի դառնան Եվրասիական միության անդամ` չկա: Եթե ամեն ինչ հաշվարկվում է, եւ տվյալ պետությունը հարմար է գտնում մտնել այդ միություն, ապա, խնդրեմ, մտեք, մենք առաջարկում ենք: Եվ եթե այդ ընթացքում Ռուսաստանը եւս տեսնում է իր շահը, ինչը որ կա այս պահին երեք պետությունների համագործակցության արդյունքում, ուրեմն` մտածելու խնդիր չկա: Մենք ընդունում ենք այն երկրների ներկայացված հայտերը, որոշումները, ով կդիմի, եւ որը ներկայացրել է նաեւ Հայաստանը՚:
Վ. Կովալենկոյից նաեւ հետաքրքրվեցինք, թե որքանով էր պարտադիր` Աստանայում չորս պետությունների առջեւ կարդալ Ադրբեջանի նախագահ Ալիեւի այն նամակը, որն ուղղված էր Հայաստանին ու Արցախին, դեսպանը փորձեց ձեռնպահ մնալ հարեւան պետության նախագահի գործողությունից` նշելով. ՙԵս չեմ պատրաստվում նախագահ Ալիեւի փոխարեն պատասխանել, եւ եթե նա այդ բանն արել է, ուրեմն` նպատակահարմար է գտել: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Հայաստանի անդամագրումը Եվրասիական տնտեսական միությանը տեղի կունենա, կա արդեն քաղաքական որոշում, եւ ես կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է: Իսկ անհատական կարծիքները, որոնք երբեմն ասվում են, թող մնան անհատական՚:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում