ՙՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՈՉ ՄԻ ԱՆԳԱՄ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԴԵՍՊԱՆ ՉԻ ՆՇԱՆԱԿՎԵԼ՚
Օրերս սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար, վաստակաշատ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակվեց: Այս առթիվ ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՙՋավախք՚ հայրենակցական միության նախագահ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԻ հետ: -Պարոն Թորոսյան, ըստ Ձեզ, արդյոք Յու. Վարդանյանը լավագույնս տիրապետում է հայ-վրացական հարաբերություններին: - Գիտեք, Յուրի Վարդանյանը սպորտի աշխարհի անձնավորություն է, եւ, իմ կարծիքով, նա պետք է դեռ ծանոթանա եւ ուսումնասիրի հայ-վրացական հարաբերությունների ասպեկտները, որպեսզի իր աշխատանքը արդյունավետ լինի:
- Իսկ հայ-վրացական հարաբերությունների նրբություններին տիրապետելու համար որքա±ն ժամանակ է հարկավոր: - Դեսպանը անհատ է, բայց դեսպանությունն ունի կազմ, որը զբաղվում է հիմնախնդիրներով, եւ նաեւ կա Արտաքին գործերի նախարարություն, որը խորհուրդներ է տալիս դեսպանին - Այնուամենայնիվ, այս նշանակումով հայ-վրացական հարաբերությունները կտուժե±ն, թե± կշահեն: - Կարող եմ ասել, որ ընդհանրապես Վրաստանում ոչ մի անգամ պրոֆեսիոնալ դեսպան չի նշանակվել` սկսած Հայաստանի անկախության հռչակումից մինչեւ այսօր: Նշանակվել են տարբեր ոլորտներում կայացած անձնավորություններ, բայց ոչ թե դիվանագետներ. սա մի տեսակ ավանդույթ է դարձել: Իսկ հայ-վրացական հարաբերությունները, կարծում եմ, դեսպանի աշխատանքով չէ պայմանավորված, այլ պարզապես դեսպանն իր պոտենցիալը պետք է օգտագործի` այդ հարաբերությունները էլ ավելի զարգացնելու համար: