Այս օրերին, երբ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության գրեթե բոլոր անդամները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են ու Ստրասբուրգում բարձրագույն ամբիոններից կռիվ տալիս` ի ցույց դնելով ադրբեջանական հայատյացությունը, այդ երկրում խոսքի ազատության եւ ժողովրդավարության բացակայությունը, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը ձեռքի հետ ՙգործ է տալիս՚ ԵԽ Մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսին:
Պարզվում է, որ Լ. Զուրաբյանը հանդիպել է վերջինիս ու ներկայացրել, թե հունիսի 23-ին եւ 24-ին Երեւանում ինչպիսի ոստիկանական բռնություններ են տեղի ունեցել` ակտիվիստների եւ լրագրողների նկատմամբ: Թե ինչպես է վերաբերվում այս երեւույթին հայրենի օմբուդսմեն ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց նրանից. - Կարծում եմ` լավ է բոլոր ատյաններից օգտվելը: Մենք էլ ենք զբաղվում դրանով, եւ, երեւի, պարոն Զուրաբյանը գիտի, որ վարույթ ենք սկսել, ու ինքն էլ նաեւ դիմել է այլ կառույցների: Սա ընդհանուր աշխատանք է, բոլորս միասին պետք է անենք: