Մեր տեղեկություններով` այս օրերին ԱԺ աշխատակազմի նորանշանակ նախագահ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ աշխատանքից հեռացրել է մի շարք աշխատակիցների, ավելին` նա նույնիսկ մի ողջ բաժին է փակել, այն է` ԱԺ գործերի կառավարչությունը: Ի դեպ, վարչության ղեկավար Մկրտչյանին հեռացնելու փորձեր էլի եղել են, սակայն այն իրականացրեց Հրայր Թովմասյանը: Դրանից բացի, իրավական հանձնաժողովի աշխատակիցներից նախապես ներողություն խնդրելով` Թովմասյանը հայտարարել է, որ վերջիններս պետք է քննություն հանձնեն, որպեսզի նորանշանակ ղեկավարին` նրանց մասնագիտական ունակություններն ավելի պարզ լինեն: Դե ինչ, փաստորեն, բացի այն, որ պարոն Թովմասյանը հատուկ դրեսս-կոդ է որոշել սահմանել թե° լրագրողների, թե° ԱԺ աշխատակիցների համար, նա նաեւ աչքերը փակ կրճատումներ է իրականացնում:
Պետք է նշել, որ արդեն իսկ դժգոհություններ կան նաեւ հենց պարոն Թովմասյանից` մի շարք պատգամավորների կողմից, ով չի կարողացել ժամանակին տեղեկացնել պատգամավորներին, որ դրսում ակտիվիստները կատաղի կերպով իրենց են սպասում: