ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՍԱ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԳԱԼԻՍ Է ՀԱՍԿԱՑՎԱԾ ՀՆԻՑ»
Արխիվ 12-16ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՍԱ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ԳԱԼԻՍ Է ՀԱՍԿԱՑՎԱԾ ՀՆԻՑ»
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան, ռեժիսոր ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ նույնպես ոլորտի այլ ներկայացուցիչների հետ օրերս հնարավորություն ունեցավ դիտելու «Ինքնասպանի Գրառումներ» բալետային առաջին ալտերնատիվ փսիխոդրամայի փորձերը: Դերասանը մեզ հետ զրույցում նաև իր տեսակետը հայտնեց ընթացիկ աշխատանքների վերաբերյալ. «Լույսի, պլաստիկայի ու երաժշտության համադրությունը շատ հետաքրքիր է ստացվել: Ընդհանրապես` ցանկացած նորարություն հետքաքրքիր է, երբ այն ծնվում է հասկացված հնից: Դա ես տեսա այս ամենի մեջ: Փորձերը, որ տեսանք, քիչ է ամբողջական տեսակետ հայտնելու համար, բայց վստահ եմ` հետաքրքիր ներկայացում ստանալու նախադրյալներ կան: Մի կարևոր բան կա, որ ուզում եմ նշել. Երիտասարդների վերաբերմունքն իրենց աշխատանքին: Ոչինչ չեմ ասում, ընդամենը` վերաբերմունքը գործին, այն մղումը, որը նկատվում էր: Ելնելով այս ամենից` ես համոզված եմ` լավ բան կստացվի»:
Հիշեցնենք, որ «Ինքնասպանի Գրառումներ» առաջին ալտերնատիվ բալետային փսիխոդրամայի պրեմիերան տեղի է ունենալու հուլիսի 3-ին` Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ինքնատիպ մոտեցումներով հարուստ ներկայացում, որը մինչ օրս քաղաքացիների ուշադրության կենտրոնում է շնորհիվ պրեմիերային ընդառաջ անընդհատ կազմակերպվող մշակութային միջոցառումների:
Արթուր Կարապետյանի եւ այլ անվանի արվեստագետների կործիքները դիտեք ստորեւ ներկայացրած տեսանյությում:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

