Ուղիղ կապ Սերգո Երիցյանի հետ. «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԵՑԻ, ՀԱՅԱՏԱՌ ՈՒ ՀԱՅԱՀՈՒՆՉ»

Արխիվ 12-16

Ուղիղ կապ Սերգո Երիցյանի հետ. «ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԱՅԵՑԻ,  ՀԱՅԱՏԱՌ ՈՒ ՀԱՅԱՀՈՒՆՉ»

 

Այսօր «Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր Լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆՆ, ով մեկ ժամ «ուղիղ հեռախոսակապ» ձեւաչափով պատասխանեց թերթի ընթերցողների եւ ակտիվ հասարակության հեռախոսազանգերին` տալով մի շարք հուզող հարցերի պատասխաններ: Մեր ընթերցողների հարցերի մի հատվածը ներկայացնում ենք ստորեւ.

- Երկու կամ երեք հազար տարի հետո, եթե պեղումներ անցկացվեն Երեւանում, մի՞թե չեն կարծի, թե հայը այստեղ եղել է փոքրմասնություն, քանի որ ողջ քաղաքը լի է օտարալեզու ցուցանակներով ու վահանակներով (ք. Երեւան Նարեկ):

- Եթե մի 3-4 տարի առաջ այս հարցը տայիք ես Ձեր կարծիքը կարող էի կիսել, որովհետեւ այս առումով բավականին տխուր վիճակ ունեինք: Բայց, բարեբախտաբար, պետք է նկատել, որ վերջին երեք տարիների ընթացքում այս առումով իրավիճակը բավականին փոխվել է, այդ թվում նաեւ տնտեսվարող սուբյեկտների հոգեբանությունը: Չնայած դրան, շատերը այսօր էլ մնում են օտարամոլ: Այսինքն` չգիտես ինչու, ձգտում են միայն օտարահունչ, օտարանուն ցուցանակներ եւ գովազդային վահանակներ տեղադրել` մտածելով, որ իրենց բիզնեսի փրկությունը հենց դրանց միջոցով է լինելու, բայց չարաչար սխալվում են: Այնպես որ, կարծում եմ` բոլորս պետք է պայքարենք դրա դեմ ու ոչ միայն լեզվի պետական տեսչությունը:

- Բայց այս ուղղությամբ առաջընթաց տեսնո՞ւմ եք:

-Բավականին, եթե կենտրոնական փողոցներից դուրս գաք, կտեսնեք , որ օտարալեզու ցուցանակների կողքին միեւնույն ցուցանակը կա նաեւ հայերենով, որը զուգակցել են: Չնայած այսօր էլ խախտումներ կան եւ մենք շարունակում ենք այդ խախտումների դեմ պայքարել:

- Ի վերջո, ինչպե՞ս քաղաքն ազատագրել այդ օտարալեզու ցուցանակներից ու գովազդային վահանակներից:

- Մեր օրենքը շատ լիբերալ-ազատական է: Այն  չի ասում, թե օտար լեզվով ցուցանակներ ու գովազդային վահանակներ չեք կարող ունենալ: Ընդհակառակը, ասում է ունեցեք հայերենով , բայց զուգակցեք այն ցանկացած լեզվով: Այսինքն` մենք այստեղ որեւէ խնդիր չունենք, դրա համար, երբ բացատրում ենք այս ամենը տնտեսվարող սուբյեկտներին, նրանք կարծես ավելի լավ են հասկանում, ավելի լավ են ընկալում: Այնուամենայնիվ, հասկանում եմ Ձեր մտահոգությունը, իսկապես մենք այստեղ անելիք ունենք եւ մեր քաղաքը պետք է լինի հայեցի, հայատառ ու հայահունչ:

 


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ. - Պարոն Երիցյանին ուղղված բոլոր հարցերի պատասխանները կարդացե՛ք տպագիր «Իրավունքի» առաջիկա համարում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում