«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Արխիվ 12-16«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ Է ՄԻ ՇԱՐՔ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնն կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանություններ հետ: Փառատոնային մի շարք նախաձեռություններ կիրականացվեն ՀՀ-ում Ֆրանսիայի ,ԱՄՆ-ի, Լեհաստանի եւ Գերմանիայի Դաշնային հանրապետությունների դեսպանությունների , ինչպես նաեւ Իսրայելի պետության դեսպանության հետ:
ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային հանրապետության հետ համագործակցությամբ եւ Գյոթե ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան»Երեւանի 11-րդ միջազգային կինոփառատոն նախաձեռնել է «Նոր գերմանական կինո» ծրագիը , որի շրջանակներում Երեւանում կցուցադրվեն գերմանական վերջին արտադրության լավագուն ֆիլմերից 3-ը` մասնավորապես Բեռլինի միջազգային կինոփառատոնի այս տարվա հիմնական մրցույթում ներկայացված ռեժիսորներ Էդվարդ Բերգերի «Ջեքը», Ֆեո Ալադազի «Աշխարհների միջեւ» եւ Դիտրիխ Բրուգմանի «Խաչի ճանապարհ» ֆիլմերը: ՀՀ-ում Գեմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելի խոսքով`«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը շատ կարեւոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար կարեւոր իրադարձություն է, ինչը Հայաստանի համար մեծ ձեռքբերում է.«Այսօր այս փառատոնի շնորհիվ Հայաստանն ամբողջ աշխարհում ձեռք է բերել մեծ հեղինակություն: Ուրախ եմ, որ փառատոնի սկզբից գերմանացի ռեժիսորները ստացել են մասնակցության հրավեր»,-ընդգծեց ՌԱՅՆԵՐ ՄՈՐԵԼԻՆ:
Այս տարի «Ոսկե ծիրան»-ի համագործակցությունը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ կնշանավորվի լեհ ամենանշանավոր ռեժիսորներից մեկի`Քշիշոֆ Զանուսիի ներկայությամբ եւ նրա`Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած «Հաստատուն գործոն» ֆիլմի երեւանյան պրեմիերայով: Զանուսին արդեն երկար տարիներ փառատոնի լավագույն բարեկամներից է , ի դեպ փառատոնն այս տարի կնշի մեծ կինոգործչի 75-ամյակը եւ փառատոնի շրջանակներում նրան կհանձնի Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի` հատուկ «Եղիցի լույս» մրցանակը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ փառատոնի ավանդական դարձած համագործակցության արդյունքում այս տարի եւս մի քանի ֆրանսիացի անվանի կինոգործիչներ ներկա կգտնվեն երեւանյան փառատոնին: Դեսպանության աջակցությամբ դերասանուհի Աննա Մուգլալիսը, կինոքննադատ Ժան Քրիստոֆ-Ֆերարին եւ պրոդյուսեր Ռոն Դեյնը ներկա կգտնվեն փառատոնի խաղարկային, Հայկական համայնապատկեր եւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի կազմում: Բացի այդ, մրցութային տարբեր ծրագրերում կներկայացվի ֆրանսիական արտադրության կամ համատեղ արտադրության մոտ 10 ֆիլմ: ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Անրի Ռենոն մեծ ուրախությամբ նշեց, որ անհամբեր սպասում է փառատոնի բացմանը, քանի որ այդ կարեւոր իրադարձությունը համընկել է Ֆրանսիայի ազգային տոնի հետ: Նա նաեւ ընդգծեց, որ ամեն տարի ուրախ է եւ պատրաստակամ աջակցելու մշակութային տարբեր ծրագրերի աջակցմանը:
11-րդ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում հունիսի 14-16-ը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության շնորհիվ կանցկացվի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ`համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը: Դասընթացին մասնակցելու համար արդեն ընտրվել են 10 նախագիծ`5-ը`Հայաստանից, 5-ը`Թուրքիայից: Լավագույն նախագիծը կարժանանա 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք պարգեւի:
Այս տարի երեւանում` փառատոնի ընթացքում կցուցադրվի Ավի Վայսբլայի եւ Էլիրան Քնոլերի հեղինակած «Արարողություն» իսրայելական արտադրության վավերագրական ֆիլը, որի ցուցադրությունը իրականություն է դարձել Իսրելի պետության դեսպանության հետ համգործակցության շնորհիվ: Նշենք, որ իսրայելական արտադրության մեկ այլ ֆիլմ` «Դասալիքը» եւս կմասնակցի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին:
«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնըն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

