ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՑ «Իրավունքի» թղթակիցը հետաքրքրվեց` արդյոք հուլիսին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միության անդամակցության մասին պայմանագիրը: Որպես արևմտամետ ուժի ներկայացուցիչ` պարոն Պողոսյանը, բնականաբար, ասաց, որ ինքը դեռ ամիսներ առաջ է ասել, որ եթե անգամ Հայաստանը ստորագրի Մաքսային միության անդամակցության մասին պայմանագիրը, ապա դա չի լինի շատ շուտ: «Կատակով կարելի է շնորհակալություն հայտնել Ղազախստանի և Բելառուսի նախագահներին Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին դանդաղեցնելու համար»,- ասաց պատգամավորը:
Այնուամենայնիվ, պատգամավորը չբացառեց Հայաստանի` Մաքսային միության անդամացկության մասին պայմանագրի ստորագրումը, իսկ դրա ձգձգումը ինչ-ինչ հույսեր է տալիս արմեւմտասերներին հասկանալի պատճառներով:
Մանրամասները` տեսանյութում:
ՆՅՈՒԹԸ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

