ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐ
Արխիվ 12-16ՍԱՄՎԵԼ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԵԾԱՆՎԱՎԱԶՔԻ ՄՐՑԱՇԱՐ

Հունիսի 29-ին Դավթաշեն վարչական շրջանում տեղի կունենա Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր և Սասունցի Դավիթ ջոկատների հրամանատար, միջազգային կարգի սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի ուժեղագույն հեծանվորդները: Մրցաշարի մեկնարկը կտրվի Դավթաշեն վարչական համայնքում գտնվող՝ Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցի բակից: Սկիզբը ՝ 10:30-ին:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

