ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ, ԻՍԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏԱԼԻՍ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ, ԻՍԿ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՍՏԱԿ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԻ ՏԱԼԻՍ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ինչպես արդեն տեղեկացրել էր «Իրավունքը», Հելսինյան կոմիտեն հրապարակել է զեկույց այն մասին, որ ոստիկանության բաժանմունքներում և քրեակատարողական հիմնարկներում շարուակվում են խոշտանգումներն ու ծեծ ու ջարդը: Արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ «Իրավունքը» հետաքրքրվեց`ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը բարձրացված խնդիրները լուծելու ուղղությամբ:
Ըստ էության, նախարարը հստակ պատասխան չտվեց իրավապաշտպանների կողմից տարիներ շարունակ բարձրաձայնվող հարցին.«Ես երեկ ԼՂՀ-ում եմ եղել, չեմ կարդացել զեկույցը, բայց խոստանում եմ ծանոթանալ»:
«Բայց Դուք որպես պաշտոնատար անձ տեղյակ եք խնդրի մասին»,- հակադարձեց «Իրավունքի» թղթակիցը:
Ի պատասխան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ասաց, որ ինքը քաղաքական պատասխանատվություն է կրում քրեակատարողական հիմնարկներում տիրող խնդիրների համար, որոնցով զբաղվում է ամեն օր:
Մանրամասները` տեսանյութում:
ՆՅՈՒԹԸ Եւ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ`ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ

