ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Արխիվ 12-16ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՀՀ Արդարադատության նախարարության, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի փորձագետներն այսօր անդրադարձան քաղաքացիական հասարակական կազմակերպությունների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումներին:
Քննարկման ժամանակ հատուկ ուշադրություն դարձվեց հասարակական կազմակերպությունների պետական ֆինանսավորման և դրամաշնորհների տրամադրման գործընթացին և մեխանիզմներին, ներկայացվեցին վերջիններիս հաշվետվության մեխանիզմները և հասարակական միավորումների դատական մատչելիությունը:
Ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանի` ԵՄ մերձեցման գործընթացը և նպաստել ժողովրդավարության և արդյունավետ կառավարման ամրապնդմանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի ղեկավար Պիտեր Կոլֆերցը: Վերջինս կարևորեց իրավական, դատական համակարգերում բարեփոխումների կատարումը, որոնց շնորհիվ պետք է առաջընթացի ականատես լինենք:Պիտեր Կոլֆերցը կարևորեց նաև ՔԿՀ-ների խնդիրների բարձրաձայնումը և դրանց առավել լայն ու արդյունավետ լուսաբանումը լրագրողների կողմից:
Հ.Գ. Ինչպես հայտնի է, Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ ֆինանսավորվում են դրսից, սակայն այդպես էլ պարզ չի դառնում` ինչի վրա են ծախսվում դրսից եկած գումարները: Կարծում ենք` հասարակական կազմակերպությունները կարիք ունեն այսօր լուրջ վերահսկողության հատկապես ֆինանսական հոսքերի ելումուտի և դրանց նպատակայնությունը պարզելու տսանկյունից: Հուսով ենք ՀՀ ԱԴ նախարարությունը աչալուրջ կլինի այս հարցում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

