ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՂԹԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԵՎ ԶՐԿԵՑ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ ՓԼԵՅ-ՕՖՖԻՑ
Արխիվ 12-16ԳԵՐՄԱՆԻԱՆ ՀԱՂԹԵՑ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՀԱՇՎՈՎ ԵՎ ԶՐԿԵՑ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻՆ ՓԼԵՅ-ՕՖՖԻՑ
Աշխարհի առաջնության վերջին՝ երրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Գանայի հավաքականին: Առաջին խաղակեսից հետո գանացի պաշտպան Ջոն Բոյեի ինքանգոլը հաշվի մեջ առաջ մղեց պորտուգալացիներին, իսկ ընդմիջումից հետո Ասամոա Գյանը հավասարեցրեց հաշիվը: 79-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խփեց պորտուգալացիների հաղթական գոլը: Խմբի մյուս՝Գերմանիա-ԱՄՆ հանդիպումն ավարտվեց գերմանացիների հաղթանակով՝1:0, ավելի գոլառատ հաշվի դեպքում Գերմանիայի ընտրանին կարող էր փլեյ-օֆֆի ուղեգիր պարգեւել պորտուգալացիներին: Այսպիսով Պորտուգալիայի ընտրանին հաղթեց վերջին խաղում, բայց խփած եւ բաց թողած գոլերի տարբերության պատճառով խմբում երկրորդ տեղը զիջեցին ամերիկացիներին: G խմբում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը Պորտուգալիան ավարտեց ելույթները Բրազիլիայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում: ԱՄՆ-ի հավաքականը պորտուգալացիների պես խփել է 4 գոլ, սակայն բաց է թողել երեքով պակաս: Գանացիները հավաքել են 1 միավոր, իսկ խմբի հաղթող Գերմանիան՝ 7:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

