ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՃՈՒՄ Է ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ


ՀՀ ԱՆ  գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի հաղորդած տվյալների համաձայն 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ   Հայաստանում կա հաշվառված  5022 թմրամոլ, որոնց մասին հայտնի են բոլոր տվյալները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի թմրամոլների թիվն աճել է, քանի որ 2013 թվականին հաշվառված է եղել 4428 թմրամոլ: Տարեցտարի  նրանց թիվն աճում է, 10 տարի առաջ ՀՀ-ում գրանցվել է ընդհամենը  183 հաշվառված թմրամոլ: Սակայն այս ամենը Պ.Սեմերջյանի խոսքով`չի նշանակում, որ 10 տարի առաջ Հայաստանում չեն եղել թմրամոլներ , նրանց թիվը այսօր ավելացել է այն պատճառով , որ առողջապահության նախարարություն դիմածների թիվն է  աճել  , սա էլ ունի իր պատճառները` մատուցվող բժշկական օգնությունը եւ ծառայությունների որակը սկել է բարելավել եւ թմրամիջոցների միայն օգտագործումը ապաքրեականացվել է. «Այս պահին նարկոլոգիական կլինիկայում 6 մարդ բուժվում է ստացիոնալ պայաններում , 2-ը`ամբուլատոր , իսկ 226-ը` նույնպես ամբուլատոր պայմաններում, սակայն մետազոնային  փոխարինող բուժմամբ »,-փաստեց ՊԵՏՐՈՍ ՍԵՄԵՐՋՅԱՆԸ եւ ավելացրեց, որ մարդիկ թմրամիջոցներ օգտագործում են հաճույք ստանալու ակնկալիքով եւ ընկնում  կախվածության մեջ: Նրանց  բուժելու համար անհրաժեշտ է ազատել կախվածության համախտանիշից, որի դեպքում ըստ գլխավոր նարկոլոգի բուժումը ունենում է 100 տոկոսանոց արդյունավետություն: Սակայն այդ ամենին հետեւում է երկրորդ փուլը`անձը կրկին կօգտագործի թմրամիջոց թե ոչ:  Ըստ վիճակագրության բուժվողների 80 տոկոսը հետագայում կրկին օգտագործում է թմրամիջոց: «Հայաստանում թմրամոլների բուժումը տեղի է ունեում երկու եղանակով `կամովի եւ հարկադիր:Կամովի բուժումը իրականացվում է այն դպքում, երբ մարդն իր կամքով դիմում է հիվանդանոց եւ գրավոր հաստատում է իր բուժվելու ցանկությունը :Հարկադիր բուժումը կատարվում է դատարանի որոշումով , հաշվառվածների մեջ կա նաեւ երրորդ խումբ, երբ իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել հանցագործության համար եւ անցել հետազոտություն եւ պարզվել է, որ նա օգտագործում է թմրամիջոց: Ահա այս երեք դեպքերում մարդիկ հաշվառվում են »,-մեկնաբանեց պրն. Սեմերջյանը:

2011 թվականին հայ եւ միջազգային փորձագետների համատեղ ջանքերով Հայաստանում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ կա  մոտավորապես  30 հազար թմրամոլ, որնցից 12.700-ը` թմամիջոց օգտագործել է ներերակային ճանապարհով: Թմրամիջոց օգտագործում են հիմնականում 35-40 տարեկան անձինք, ընդհանուր թվով կա հաշվառված  57 կին թմրամոլ` բոլորը երեւանաբնակ: Թմրամիջոցներ օգտոգործում են հասաակության բոլոր խավերը`հարուստները ավելի թանգ թմրամիջոց, իսկ աղքատները`էժան: Պետրոս Սեմերջյանը ընդգծեց մեկ կարեւոր հանգամանք , որ հաշվառված անձանց մեջ բարեբախտաբար չկան անչափահասներ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում