Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի մասին, և ոչ միայն...

Արխիվ 12-16

Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի մասին, և ոչ միայն...

Նյութի աղբյուրը` http://neonews.am/hy_AM/news/article/view/5/45694/

Հարցազրույց Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդարանական ակումբի ղեկավար Արգինե Թումանյանի հետ:

- Խնդրում եմ մի քանի խոսքով ներկայացնեք ակումբի ստեղծման պատմությունը:


- Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդարանական ակումբը ստեղծվել է 2013 թ. դեկտեմբերի 3-ին ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ ՝ ՀՀ ԱԺ համատեղ: Ակումբի շրջանակներում գործում են Ռուսական գրքի գրադարանը և ռուսաց լեզվի անվճառ դասընթացները: Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդարանական ակումբը կապում է հայ և ռուս պատգամավորներին, ակումբի և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին, փորձում է սերտացնել իր գործունեությամբ հայ և ռուս մշակութային հարաբերությունները:

- Կարո՞ղ եք մի փոքր մանրամասնել ռուսաց լեզվի անվճառ դասընթացների դերն ու գործելակերպը:


- Դասընթացները արդեն թևակոխել են երկրորդ փուլ: Սովորաբար ամեն մի փուլ տևում է երեք ամիս, որի ավարտին մասնակիցներին տրվում է համապատասխան վկայական՝ դասընթացները ավարտելու մասին: Արդեն ունենք բավականի շատ ցանկացողներ՝ երրորդ փուլին մասնակցելու համար՝  այն մեկնարկելու է սեպտեմբերին:

- Ակումբը ունի հիանալի գրադարան: Խնդրում եմ, մի քանի խոսք նաև ռուս գրականության գրադարանի մասին:


- Սիրով: Ռուս գրականության գրադարանը ունի հարուստ հավաքածու, ուր ներկայացված են բոլոր ռուս դասականները, ժամանակակից ռուս գրականության անվանի ներկայացուցիչները, տարբեր բառարաններ, հանրագիտարաններ, տեղեկատվական հրատարակություններ և այլն: Գրադարանը պարբերաբար հարստացվում է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խողովակներով Ռուսաստանից ստացվող գրականությանբ՝ պատմությանը, մշակույթին, արվեստին, գիտությանը վերաբերող գրքերով:

- Ի՞նչ միջոցառումները է կազմակերպել ակումբը վերջերս:


- Ակումբի գոյատևման ընթացքում կազմակերպվել է վեց նիստ: Մի քանի օր առաջ անցկացվեց «Եվրասիական տնտեսական միություն. առավելություններ և հեռանկարներ» թեմայով, որը առաջացրել էր մեծ հետաքրքրություն հայ և Մոսկվայից ժամանած ռուս պատգամավորների շրջանում: Հունիսի 27-ին կայանալու է կլոր սեղան «Ռուսաստանը և համաշխարհային մշակույթը. եվրասիության խնդիրները» թեմայով՝ իմ ղեկավարությամբ, որին իրենց մտքերը կփոխանակեն ռուսաց լեզվի անվճար  դասընթացների մասնակիցներն ու դասախոսները:

- Խնդրում եմ տեղեկացնեք ակումբի հետագա պլանների մասին:

- Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդարանական ակումբը բավականի շոշափելի աշխատանք է կատարել և մտադիր է կատարել, մասնավորապես կկազմակերպվեն նոր գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և ռուս պատգամավորների հետ, «կլոր սեղաններ» նրանց մասնակցությամբ: Ի դեպ ավելացնեմ, որ ակումբը՝ իր հարուստ գրադարանով և դասընթացներով մեծ հաջողություն ունի և հայ պատգամավորների շրջանում, և ԱԺ աշխատողների մոտ: Շատերն են օգտվում մեր գրադարանի գրքերից: Լինում են նաև գրքերի նվիրատվություններ, օրինակ վերջերս ստացվել է ՌԴ Պետդումայի պատգամավորների մեկի բանաստեղծությունների ժողովածուն... Մի խոսքով, անելիքները և սպասելիքները շատ են...


ՌՈԲԵՐՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում