ԱԺ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16ԱԺ-ՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեր տեղեկություններով, այս օրերին ԱԺ աշխատակազմի նորանշանակ նախագահ Հրայր Թովմասյանը հեռացրել է մի շարք աշխատակիցների աշխատանքից, ավելին նա նույնիսկ մի ողջ բաժին է փակել, այն է ԱԺ գործերի կառավարչությունը: Ի դեպ վարչության ղեկավար Մկրտչանին հեռացնելու փորձեր էլի եղել են, սակայն այն իրականացրեց Հրայր Թովմասյանը: Դրանից բացի, իրավական հանձնաժողովի աշխատակիցներից նախապես ներեղություն խնդրելով, Թովմասյանը հայտարարել է, որ վերջիններս պետք է քննություն հանձնեն, որպեսզի նորանաշանակ ղեկավարին նրանց մասնագիտական ունակությունները ավելի պարզ լինեն: Դե ինչ փաստորեն բացի այն, որ պարոն Թովմասյանը հատուկ դրեսս կոդ է որոշել սահամնել թե լրագրողների, թե ԱԺ աշխատակիցների համար, նա նաեւ աչքերը փակ կրճատումներ է իրականացնում:
Պետք է նշել, որ արդեն իսկ դժգոհություններ կան նաեւ հենց պարոն Թովմասյանից, մի շարք պատգամավորների կողմից, ով չի կարողացել ժամանակին տեղեկացնել պատգամավորներին, որ դրսում ակտիվիստները կատաղի կերպով իրենց են սպասում:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

